«Հայկական Ժամանակ» օրաթերթն այսօրվա համարում գրում է, որ Հանրապետական կուսակցությունն այս օրերին կուսակցության անդամների բազայի ճշգրտումներ է իրականացնում, հաշվառում անում: Այս մասին թերթի տեղեկությունները երեկ հաստատել է կուսակցության մամլո խոսնակ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը:
«Դա կազմակերպչական գործընթաց է, ինչը պարբերաբար իրականացվում է»,- ասել է Շարմազանովը: Հարցին՝ կարող է տպավորություն ստեղծվել, թե այսպիսով կուսակցությունն արտահերթ ընտրությունների է նախապատրաստվում, հնարավո՞ր է նման բան, ՀՀԿ մամլո խոսնակը պատասխանել է.
«Արտահերթ ընտրությունների հաստատ չենք պատրաստվում, և բոլորին խորհուրդ կտամ նույն կերպ վարվել»:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:








































