Monday, 13 05 2024
ՀՀ ՄԻՊ-ը բողոքի ակցիաների ընթացքում ԶԼՄ-ների գործունեությունը խոչընդոտելու կապակցությամբ պարզաբանումներ կպահանջի իրավապահներից
Թբիլիսիում 20 ցուցարար է ձերբակալվել
Սրանք սիրում են կորցրածի վրա լացել. նպատակը Հայաստանը հզորացնելը չէ
Վրաստանի խորհրդարանի կոմիտեն 1 րոպեում աջակցել է օտարերկրյա գործակալների օրենքը
Բաքուն ակտուալացնում է «շրջափակված» Նախիջեւանի հարցը. սպասե՞լ էսկալացիայի
Վայոց Ձորում բողոքի ակցիայի մասնակիցը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին. ՔԿ
Բերետավորները բերման են ենթարկում քաղաքացիներին, որոնք Սրբազանի կոչով փակում են Կենտրոնի փողոցները
Հեղափոխական նոր՝ GIS մեթոդ ենք սկսել կիրառել՝ մեր ծառայություններն ավելի թափանցիկ կդառնան. Ավինյան
Աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում այսօր ԵԱՀԿ-ն կանգնած է լրջագույն մարտահրավերների առջև
Մետրոպոլիտենն այսօրվանից աշխատելու է մինչև ժամը 24։00-ն
Ասել եմ՝ բակերում սպիտակ լույսեր պետք չի դնել. ավելի շատ վնաս ենք տալիս, քան օգուտ. Ավինյան
ԵԱՀԿ գործող նախագահը Հայաստանում է
Բողոքի ակցիայի 151 մասնակից բերման է ենթարկվել
Ուղիղ. ՀՀ ԱԳ նախարարների և ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի ԱԳ նախարարի մամուլի ասուլիսը
Իսրայելն Գազայի հարավում ակտիվացնում է ռազմական գործողությունները
Բելգորոդում գնդակոծության զոհերի թիվը հասել է 19-ի
10:45
Ֆրանսիան կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին շարունակել սահմանի սահմանազատումը համաձայնեցված սկզբունքների հիման վրա
10:30
IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով 2-րդ տրանշը
Ակցիայի 88 մասնակից բերման է ենթարկվել
Թբիլիսիի բողոքի ցույցերի ժամանակ Մոլդովայի քաղաքացի է ձերբակալվել
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Վայոց Ձորում ճանապարհ փակելու բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրած անձը կալանավորվել է
Նրանք տապալվելու են, քանի որ դեմ են առել իշխանության լեգիտիմության պատին
Սևանում մեքենա է այրվել․ վարորդը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Առաջ ռուսի խաղաթուղթն էինք, հիմա դա էլ չենք. հիմա պրիզ ենք
Սպասվում են տեղումներ
Արտահերթ ընտրություն կլինի, թե ոչ, կախված է նրանից՝ շարժումն ինչ դիրքի դուրս կգա
Մուշավան թաղամասում մեքենա է այրվել
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան տուժածներ

Հակամարտող կողմերը երեքն են. Գագիկ Մինասյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական գործընթացներին: Նա նշեց, որ ներքին կայունությունը շատ կարևոր է արտաքին ասպարեզում առաջընթաց գրանցելու համար: Այդ առումով Մինասյանը կարևոր համարեց Հայաստանում սկսված ներքաղաքական գործընթացները և հիշեցրեց, որ Սերժ Սարգսյանը դեռևս երեք տարի առաջ՝ նախագահի դառնալուց ի վեր խոսել է անվստահության պատի քանդման մասին:

Արտաքին քաղաքական բնագավառի զարգացումներից Մինասյանը կարևորեց Թուրքիայում հունիսի 12-ին կայանալիք ընտրությունները: Նա հիշեցրեց, որ թուրքական կողմը պնդում է՝ եթե Էրդողանի կուսակցությունը խորհրդարանում ստանա մանդատների կեսից ավելին, ապա հայ-թուրքական գործընթացը կվերսկսվի: Մինասյանը նշեց, որ պետք է սպասել և ուշադրությամբ հետևել Թուրքիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններին:

ԼՂ հարցի շուրջ վերջին զարգացումներին անդրադառնալով՝ Գագիկ Մինասյանը կարևորեց դովիլյան հայտարարությունը, նշելով, որ այն էականորեն տարբերվում է համանախագահող երկրների նախագահների մինչ այդ արած հայտարարություններից: «Լ’Ակվիլայում և Մուսկոկայում ընդունված փաստաթղթերում կոչն ուղղված էր Հայաստանին և Ադրբեջանին, իսկ դովիլյան հայտարարության մեջ՝ հակամարտող կողմերին, այսինքն ճանաչվում է, որ հակամարտող կողմերը ոչ թե երկուսն են, այլ երեքը»:

Ըստ Մինասյանի, դովիլյան հայտարարության մյուս կարևոր հանգամանքն այն է, որ կար հստակ ահազանգ՝ ուղղված այն երկրին, որը կսկսի պատերազմական գործողություններ. «Սա արդեն խոսում է հակամարտության նկատմամբ փոփոխված վերաբերմունքի մասին: Ադրբեջանական կողմին ուղղված այսպիսի զգուշացումը պետք է միջանկյալ քայլ լինի և, չեմ բացառում, որ հաջոդ փաստաթղթերում մենք կտեսնենք, որ միջազգային հանրությունը ոչ միայն կդատապարտի ադրբեջանական կողմի պատերազմական կոչերը, այլև ուղղակի կճանաչի ԼՂՀ-ն»:

Մինասյանը նաև նկատեց, որ դովիլյան հայտարարության մեջ համանախագահող երկրների նախագահները շեշտել են, որ Ռուսաստանը գործում է իրենց հետ համաձայնեցված, ինչպես նաև հղում է կատարվում գործող մի փաստաթղթի, որը համաձայնեցվել է մարտի 5-ին Սոչիում, և Կազանում նախագահների առջև պետք է դրվի հենց Սոչիի փաստաթուղթը: ՀՀԿ-ական պատգամավորը ԼՂ խնդրի շուրջ վերջին զարգացումներից կարևոր համարեց նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հարցազրույցը, և նշեց, որ դրանում շատ հետաքրքիր դրվագներ կան. «Նա այս հակամարտության կարգավորման ամենաստաժավոր անձն է, և նրա խոսքերը չափազանց կարևոր են: Նա ասում է, որ այն բանից հետո, երբ համաձայնագիր կստորագրվի, ԼՂ-ն կունենա անցումային` միջանկյալ կարգավիճակ, որին կհաջորդի հանրաքվեն և միջազգային ճանաչումը: Ըստ էության, ասվում է այն, ինչի դեմ պայքարում է Ադրբեջանը: Կասպրշիկն ասում է այն, ինչն արդեն շրջանառության մեջ է, և միջազգային ճանաչումն ակնհայտ իրողություն է»:

Մինասյանը նաև ընդգծեց, որ եթե Կազանում էլ ադրբեջանական կողմը շարունակի իր դեստրուկտիվ պահվածքը, ապա էլ ավելի կխստանա միջազգային հանրության դիրքորոշումը. «Եվ մենք ականատես կլինենք, որ հաջորդ փաստաթղթերը կլինեն էլ ավելի մոտ հայկական տեսակետներին և էլ ավելի հեռու ադրբեջանական կողմի տեսակետներից»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում