Նյու Յորքի ամենահայտնի երաժշտական կազմակերպություններից մեկը բեմադրել է մյուզիքլ, որի հիմքում ընկած են աստվածաշնչյան սյուժեները, որոնք մեծ մասամբ վերաբերում են Հիսուս Քրիստոսի կյանքին: Երաժշտական նյութի համար բեմադրողներն օգտագործել են Բրիթնի Սփիրսի երգերը:
Հիսուս Քրիստոսի կյանքը կներկայացվի Բրիթնիի այնպիսի երգերով, ինչպիսին են Stronger-ը, Baby One More Time-ը, Lucky-ն և Crazy-ն:
«Այդ շոուն կհամատեղի Բրիթնիի տեքստերը և աստվածաշնչյան կերպարները: Բրիթնի Սփիրսը, որին դուք կտեսնեք, այն Բրիթնի Սփիրսը չէ, որին ճանաչում եք: Սա լիովին նոր թատերական փորձ է»,- նշվում է հաղորդագրությունում:










































