Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Կարեն Գրիգորյանի կողմից նյութեր են նախապատրաստվում, այսօր Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով:
Ժամը 07:00-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 34-ամյա Նարինե Խառատյանը Իսահակյան փողոցում վարելով Nissan Altima մակնիշի 05 PP 707 համարանիշի ավտոմեքենան, հետընթաց կատարելիս բախվել է Երևանի տնտեսագիտական համալսարանի պատին:
Վթարի հետևանքով Ն. Խառատյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Մանրամասները՝ shamshyan.com-ում