Ամերիկյան հատուկ ծառայությունները լրտեսել են Մերձավոր Արևելքի երկրների ղեկավարներին` օգտագործելով Կիպրոսում գտնվող «Դեքելիա» բրիտանական ռազմաբազայի տարածքը: Այս մասին հաղորդում է El Universal-ը` վկայակոչելով ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի տրամադրած փաստաթղթերը:
Պարբերականի տվյալներով` հատուկ ծառայությունները զբաղվել են Մերձավոր Արևելքի ղեկավարների, պաշտոնյաների և զինվորականների մասին հետախուզական տվյալներ հավաքելով: Ամերիկացիները լրտեսել են էլեկտրոնային նամակները, հեռախոսազանգերը և բանկային հաշիվները:
Ամերիկյան և բրիտանական կողմերը դեռևս չեն մեկնաբանում ստեղծված իրավիճակը:









































