Շանհայում միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի բացմանը Չինաստանը ներկայացրել է լուսնագնացի մոդել, որը Չինաստանի իշխանությունները մտադիր են տիեզերք ուղարկել դեկտեմբերի սկզբին: Այս մասին հայտնում է The Global Post-ը:
Պարբերականը նշում է, որ ցուցահանդեսին ներկայացվել է 6 անիվ ունեցող ոսկեգույն լուսնագնացի մոդել:
Այն նախագծել է ավիացիոն-տիեզերական համակարգերի և ինժեներական հետազոտությունների Շանհայի ինստիտուտը: Սարքը զինված է ավտոնոմ նավիգացիոն համակարգով, իսկ դրա անիվները կարող են «մագլցել» անկայուն լուսնային գրունտը:
Նշվում է, որ լուսնագնացն արժանացել է ցուցահանդեսի այցելուների դրական արձագանքին:










































