ՄԱԿ–ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի վարչությունը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի արած արտահայտությունները «կեղտոտ–խոռոչ երկրների» վերաբերյալ անընդունել է համարում և որակում է որպես ռասիզմի դրսևորում։ Այս մասին հունվարի 12-ին, մամուլի ասուլիսի ժամանակ, հայտարարել է ՄԱԿ–ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցիչ Ռուպերտ Քոլվիլը։
«Եթե դրանք հաստատվեն, այդ մեկնաբանությունները ԱՄՆ նախագահի կողմից անընդունելի և ամոթալի են։ Չկա այլ բառ դա բնութագրելու համար, քան ռասիզմն է։ Չի կարելի ամբողջական երկրներ և մայրցամաքներ «կեղտոտ խոռոչներ» անվանել, որի բնակչությունը սպիտակ չէ, և այդ պատճառով ցանկալի չէ»,– ասել է Քոլվիլը։ Նա նաև նշել է, որ Թրամփի կողմից արված այս և այլ արտահայտություններ՝ մուսուլմանների և մեքսիկացիների վերաբերյալ, ինչպես նաև նրա դժկամությունը՝ դատապարտել Շառլոթսվիլում անտիսեմիթական և ռասիստական գործողությունները՝ «հակասում է միջազգային արժեքներին, որոնցով աշխարհը փորձում է առաջ շարվել Երկրորդ համաշխարհային պատերազմի և հոլոքոստի ավարտից ի վեր»։









































