Ամերիկացի կինեմատոգրաֆիստ Ռոն Ֆրիկեն ներկայացրել է 6 րոպե տևողությամբ համր հոլովակ, որում ներկայացվում են մսի չինական կոմբինատում իրականացվող աշխատանքները:
Տեսանյութը կոչված է ոչ միայն խղճահարություն առաջացնելու կենդանիների նկատմամբ, այլև կոչ է մարդկանց ՝ մտածելու սեփական առողջության մասին: Այս մասին հայտնում է True Activist պորտալը:
Սպանդանոցից մինչ վաճառակետեր միսը հասնելու գործընթացի վերջում Ռոն Ֆրիկեն ցույց է տալիս, որ վիրաբույժը նշումներ է անում մարդու ճարպակալած որովայնի վրա՝ նախապատրաստելով նրան վիրահատության:








































