ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը և վեց նահանգների իշխանությունները պատրաստ են հետ վերցնել հայցը, որի նպատակն է արգելափակել US Airways-ի և American Airlines-ի միաձուլումը՝ հաղորդում է The New York Times-ը:
ԱՄՆ-ի արդարադատության նախարար Էրիկ Հոլդերի հայտարարության համաձայն՝ ընկերությունները պետք է լուրջ փոխզիջումների գնան, որպեսզի «թույլ տան սպառողներին ազատ շունչ քաշել»: Եթե հայցը հետ չվերցնեն, ապա դատական նիստը կկայանա նոյեմբերի 25-ին:
Airways-ի և American Airlines-ի միաձուլումը կհանգեցնեի աշխարհում խոշորագույն ավիաընկերության ի հայտ գալուն, որի կապիտալիզացիան կկազմի 11 միլիարդ դոլար: Նախարարությունը հայցը ներկայացրել էր օգոստոսին, քանի որ նման համաձայնագիրը խախտում է հակամենաշնորհային օրենսդրությունը:








































