Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան հրապարակել է այն ծանրորդների ցանկը, ովքեր որակազրկվել են 2013թ. արգելված խթանիչներ օգտագործելու համար:
40 մարզիկների շարքում են 6 հայ ծանրորդներ: Նրանցից 5-ը որակազրկվել են մինչև 2015թ., մեկը՝ ցմահ: Որակազրկված ծանրորդների թվով Հայաստանին գերազանցում է միայն Ղազախստանը:
Որակազրկվածների թվում են Անդրանիկ Կարապետյանը (2013թ. ԵԱ գրավել է 4-րդ տեղը, աշխարհի երիտասարդական առաջնությունում նվաճել է բրոնզե մեդալ), Գոռ Մինասյանը (աշխարհի երիտասարդական առաջնությունում նվաճել է արծաթե մեդալ), Դավիթ Գասպարյանը, Աշոտ Բեգազյանը, Մարգարիտա Ղազարյանը, Նաիրա Հարությունյանը: Վերջինս որակազրկվել է ցմահ:






































