Արքայազն Հարրիի հարսնացուն՝ ամերիկացի դերասանուհի Մեգան Մարքլն այս տարի առաջին անգամ է նվերներ ընտրել թագավորական ընտանիքի անդամների համար։

Ինչպես հայտնի է, թագավորական ընտանիքի համար գլխավոր կանոն է հանդիսանում միմյանց ոչ թանկարժեք իր նվիրելը։ Թագավորական ընտանիքի անդամները պաշտում են պարզ իրերը, որոնք դրական զգացմունքներ ու ժպիտ են առաջացնում։

Ներքին աղբյուրները հայտնում են, որ Մեգանը թագուհի Եղիսաբեթ II-ին է նվիրել խաղալիք՝ երգող ծովախոզուկ, ինչը հիացմունք է պատճառել աշխարհի ամենաազդեցիկ կանանցից մեկին։














































