Մալայզիացի գործարարը, որը հայտնի է «Գեր Լեոնարդ» մականունով, մեղադրվում է ԱՄՆ ռազմաժ-ծովային ուերի գաղտնի տվյալները բացահայտելու համար՝ Լեդի Գագայի համերգի տոմսերի և մարմնավաճառների դիմաց՝ հաղորդում է Sky News-ը:
Գործարարի ընկերությունը ԱՄՆ նավերը մատակարարել է 25 տարի, պայմանագիրը չեղյալ է հայտարարել: Հաղորդվում է, որ ընկերությունը Թայլանդում աշխատանքի մեկ տարվա ընթացքում ռազմա-ծովային նավատորմին խաբել է 10 միլիոն դոլար:
Դավադրությանը մասնակցել է նաև ռազմա-ծովային ուժերի հրամանատար Մայքլ Միզևիչը, որը ձերբակալվել է:
Ձերբակալվածներից ոչ մեկն իր մեղքը չի ընդունել: Լսումները նշանակված են նոյեմբերի 8-ին: Մեղադրյալներին սպառնում է մինչև 5 տարի ազատազրկում:








































