ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր երկիրը կարող է կրկին միանալ կլիմայի հարցով փարիզյան համաձայնագրին։ Այս մասին նա ասել է Նորվեգիայի վարչապետ Էռնա Սոլբեգի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում, փոխանցում է BBC-ն։

«Կլիմայի հարցով փարիզյան համաձայնագիրը շատ անարդար է եղել ԱՄՆ-ի հանդեպ։ Մեզ համար շատ բարդ է եղել բիզնեսով զբաղվելը։ Դա մեզնից տարել է բազմաթվ արժեքավոր ակտիվներ։ Բայց մենք, հավանաբար, կկարողանանք վերադառնալ, եթե պայմաններն ավելի արդար լինեն մեր հանդեպ»,-ասել է ԱՄՆ նախագահը։
Թրամփը կարծում է, որ համաձայնագիրը չափազանց մեղմ է առաջատար աղտոտողների՝ Չինաստանի և Հնդկաստանի հանդեպ։ Միևնույն ժամանակ, համաձայնագիրը սպառնալիքի տակ է դնում ԱՄՆ արդյունաբերությունը։










































