Ամերիկացի հեռուստահաղորդավարուհի Օպրա Ուինֆրին կհաղթեր Թրամփին նախագահական ընտրություններում, եթե դրանք կայանային այս տարի։ Այս մասին են վկայում Rasmussen Reports ծառայության կողմից անցկացված հարցման տվյալները։

Պատասխանողների 48 տոկոսը կողմ է քվեարկել Օպրա Ուինֆրիին։ Թրամփի կողմնակիցները եղել են շատ ավելի քիչ՝ 38 տոկոս։ Հարցվածների 14 տոկոսը դեռևս չի կողմնորոշվել։
Հարցմանը մասակցել է 1000 մարդ։

Ավելի վաղ հաղորդավարուհին հերքել էր տեղեկություններն այն մասին, թե ինքը 2020 թվականին կառաջադրի իր թեկնածությունն ԱՄՆ նախագահի պաշտոնում։
63-ամյա Օպրա Ուինֆրին հանդիսանում է ԱՄՆ-ի ամենաազդեցիկ հայտնիներից մեկը։ Նրա թոք շոուն եթերում է եղել 25 տարի շարունակ՝ 1985-2011թթ.։





































