«Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության արարողությունից հետո, որին 63-ամյա հեռուստահաղորդավար և աշխարհի ամենաազդեցիկ կանանցից մեկը՝ Օպրա Ունֆրին, Սեսիլ Բ.Դե Միլլի անվան պատվավոր մրցանակ ստացավ և բոցաշունչ և տպավորիչ ելույթ ունեցավ, լուրեր սկսեցին պտտվել, թե սա ոչ այլ ինչ էր, քան ԱՄՆ հաջորդ նախագահի նախընտրական արշավի սկիզբը։

Լրագրողները հարցրել են ԱՄՆ ներկայիս նախագահին, թե ինչ է նա մտածում այս լուրերի վերաբերյալ։

«Այո, իհարկե, ես նրան կհաղթեմ։ Բայց ուրախ կլիներ։ Ես վաղուց գիտեմ Օպրային։ Իմ ընտանիքը վերջիններից էր, ում մոտ եկավ Ուինֆրին և նրա նկարահանող խումբը շոուի փակումից առաջ։ Ինձ դուր է գալիս Օպրան, և ես չեմ կարծում, թե նա կառաջադրվի։ Ես նրան շատ լավ գիտեմ»,– ասել է Թրամփը։










































