Եվրոպական բյուջեի մի մասը, որը վճարում էր Լոնդոնը, ստիպված կլինեն իրենց մեջ բաժանել մյուս անդամ երկրները։
Երահանձնաժողովի նախագահ Ժան–Կլոդ Յունկերը մերժել է այն գաղափարը, թե Մեծ Բրիտանիան դեռ կարող է մտածել և հրաժարվել Brexit-ից։ Նա կոչ է արել մնացած 27 մասնակից երկրներին լրացնել բյուջեի պակասորդը՝ 13 միլիարդ դոլարի չափով, որը մինչ այդ վճարում էր Լոնդոնը։
![]()
Նա նաև մեկնաբանել է BMG կազմակերպության անցկացրած հարցման արդյունքները, որոնք ցույց են տվել, որ բրիտանացիների 51%-ը կողմ են ԵՄ անդամակցությանը, իսկ մնացած 41%-ը դեռ Brexit-ի կողմնակից են։
«Brexit-ը իհարկե տեղի կունենա։ Մի հավատացեք նրանց, ովքեր ասում են, թե ոչինչ չի լինի և մարդիկ Բրիտանիայում հասկացել են իրենց սխալը։ Իմ կարծիքով բրիտանացիները մեզ կլքեն 2019 թվականի մարտի 30-ին։ Դրա համար մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի լուծենք միլիարդների կորստի հարցը»,– ասել է Յունկերը։










































