Amazon-ի հիմնադիր և ղեկավար Ջեֆ Բեզոսի կարողությունը հասել է 105,1 մլրդ դոլարի՝ դրանով իսկ ապահովելով նրա համար պատմության ամենահարուստ մարդու կարգավիճակ։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։ Միևնույն ժամանակ Forbes-ը Բեզոսի կարողությունը գնահատում է 104,4 մլրդ դոլար։
Բեզոսի ակտիվները մեծացել են առցանց ռիթեյլերի բաժնետոմսերի թանկացման ֆոնին։ Այսպիսով՝ Amazon-ի բաժնետոմսերի գինը տարեսկզբից բարձրացել է 6,62 տոկոսով՝ հասնելով 1 բաժնետոմսի դիմաց 1300 դոլարի։
Նախկինում պատմության ամենահարուստ մարդ է համարվել Microsoft-ի համահիմնադիր Բիլ Գեյթսը։ Նրա կապիտալը, Bloomberg-ի և Forbes-ի գնահատականներով, փոքր-ինչ գերազացել է 100 մլրդ դոլարը 1999 թվականին։ Այդ ժամանակվանից այն նվազել է և վերջին տվյալներով՝ Bloomberg-ի վարկանիշում կազմում է 93.3 մլրդ դոլար, իսկ Forbes-ի ցուցակում՝ 91.1 մլրդ դոլար։







































