Twitter ընկերությունը հայտարարել է, որ մտադիր է վաճառել 70 մլն բաժնետոմսեր՝ 23-25 դոլարով: Այդ մասին հաղորդում է Reuters-ը: Այսինքն ընկերությունը բարձրացրել է կանխատեսումը: Նախկինում խոսքը 17-20 դոլարի մասին էր՝ մեկ բաժնետոմսի համար:
Այդ կերպ, ընկերությունը բաժնետոմսերի վաճառքի ընթացքում կարող է ստանալ մինչև 1,75 մլրդ դոլար:
Twitter-ը ծրագրում է IPO անցկացնել արդեն նոյեմբերին՝ NYSE բորսայում, քանի որ Facebook-ի վաճառքը NASDAQ-ում անհաջող է անցել: