Թուրքական Halkbank-ի փոխտնօրեն Մեհմեթ Հաքանի կալանավորումը, ով անցած տարվա մարտին ձերբակալվել էր ԱՄՆ-ում ամերիկյան պատժամիջոցների շրջանցմամբ հօգուտ Իրանի բազմամիլիոնանոց տարանցումներ կազմակերպելու նպատակով դավադրության կասկածանքով, հանդիսանում է ոչ այլ ինչ, քան պետական հեղաշրջման նոր փորձ, կարծում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Նրանք, ովքեր չեն կարողացել հուլիսի 15-ին մեր երկրում հեղաշրջում իրականացնել, այժմ փորձում են դրա իրականացման համար այլ ուղիներ գտնել»,-ասել է նա՝ ելույթ ունենալով իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության առջև։
Ծագումով Իրանից թուրք գործարար Ռեզա Զարաբը, ում հետ դավադրություն է կազմակերպել Հաքանը, արդեն խոստովանել է հանուն գործարքի կնքման Թուրքիայի ֆինանսների նախարարին 50 մլն դոլար կաշառք տալու փաստը։ Նա ցուցմունքներ է տվել նաև Էրդողանի դեմ։
Ներկա պահին ամերիկյան դատարանը Հաքանին մեղավոր է ճանաչել։ Թուրք բանկիրի դեմ վճիռը կհրապարակվի ապրիլի 11-ին։