Հրապարակված կտակի տեքստի համաձայն՝ Չարլզ Մենսոնի մարմինը և նրա ամբողջ ունեցվածքը պետք է ստանա նրա ընկերը, որի հետ վերջինս նամակագրական կապ է ունեցել;
Los Angeles Times-ը հրապարակել է 2017 թվականին մահացած հայտնի մարդասպանի կտակի լուսանկարները: Կտակի համաձայն՝ նրա ամբողջ ունեցվածն անցնելու է նրա ընկերոջը՝ Մայքլ Չենելսին, ում հետ Մենսոնը գրվել է վերջին երեսուն տարիների ընթացքում: Մենսոնի երեխաներն ու թոռները ոչինչ չեն ստանում:

Հիշեցնենք, որ Մենսոնը մահացել է 83 տարեկան հասակում՝ առողջության կտրուկ վատթարացման պատճառով: Մենսոնը ամենաարյունարբու մարդասպաններից մեկն է, ինչպես նաև «Ընտանիք» աղանդի կազմակերպիչը: Նա դատապարտվել էր մահապատժի, սակայն Կալիֆոռնիայի օրենսդրության մեջ փոփոխություններից հետո այն փոխարինվեց մի քանի ցմահ բանտարկության ժամկետով:











































