Հայաստանի Հանրապետության տարածքում հունվարի 9-ի ցերեկը, 10-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 14-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Օդի ջերմաստիճանը 10-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 4-5 աստիճանով, 14-ի գիշերն ամենուրեք կբարձրանա 3-4 աստիճանով, ցերեկը կնվազի 2-3 աստիճանով:
Երևան քաղաքում հունվարի 9-ի ցերեկը, 10-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 14-ին սպասվում են տեղումներ:










































