Apple-ից հեռացել է Անրի Լամիրոն, ով ընկերությունում զբաղեցնում էր ինժեներական մշակումների հարցերով փոխնախագահի պաշտոնը: Նա զբաղվում էր iOS բջջային օպերացիոն համակարգով, գրում է 9to5Mac-ը:
Լամիրոն ընկերությունից հեռացել է 2013-ի հոկտեմբերին: Ինչով նա կզբաղվի հետագայում և ով կզբաղեցնի թափուր մնացած նրա պաշտոնը, դեռևս հայտնի չէ:
Նա ասել է, որ վաղուց էր որոշել լքել ընկերությունը և գիտեր, որ iOS 7-ը կդառնա Apple-ում նրա օրոք մշակված վերջին օպերացիոն ծրագիրը: