Tuesday, 30 06 2026
Ի՞նչ է «թաքցնում» ռուս-ադրբեջանական տեղեկատվական պատերազմը
14:50
Investor Day 2026. LFG-ն միավորել էր միջազգային ներդրումային ընկերություններին, ֆինանսական հաստատություններին, ներդրողներին ու վերլուծաբաններին
Պայմանագրային զինծառայողը Վանաձորում օդաճնշիչ ատրճանակով կրակել է գետնին. ՔԿ
14:30
Բանկից բանկ ArcaPay փոխանցում՝ AEB Mobile-ով
14:20
Մոսկովյան պուրակը կբարեկարգվի. նվեր Երևանին` IDBank-ի 35-ամյակի առթիվ
Կորպորատիվ կառավարման համաժողովում ստորագրվել է համագործակցության հուշագիր
ՀՀ-ում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումների իրականացման կազմակերպությունների ընտրության մրցույթի մասին հայտարարություն
Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել ավելի քան 2 հազար զինծառայողի մասունք
Դադարեցվել է «Ազատություն թիվի»-ի հեղինակազորման վկայագիրը
13:30
Դոհայի հանդիպումը հնարավոր է՝ կարևոր լինի, հնարավոր է՝ ոչ. Թրամփ
13:20
«Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0»-ը ներդրվում է Հայաստանի 15 դպրոցներում
Մոսկովյան պուրակը շուտով կներկայանա նոր և ժամանակակից տեսքով. քաղաքապետ
Ահռելի տեղաշարժ ունենք․ Ավանեսյանը՝ ՔՀԿ ներում գտնվող անձանց բուժօգնության բարելավման մասին
12:50
Մոնակոյում պայթյունի հետևանքով վիրավորվել են ուկրաինացի բիզնեսմենը և նրա ընտանիքի անդամները
Բոլոր մարտահրավերները հաջողությամբ անցանք․ Ավանեսյանը՝ արհեստականորեն տարածվող լուրերի մասին
12:30
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1700-ը
Մեր նպատակն է 2028-ի հունվարի 1-ից 3 մլն մարդ ներառել ապահովագրության համակարգի մեջ․ Ավանեսյան
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն արտահանողներին կոչ է անում ակտիվորեն օգտվել առևտրային համաձայնագրերով նախատեսված արտոնյալ պայմաններից
Վրաստանը և Ղազախստանը ռազմավարական գործընկերներ դարձան
Վրաստանի ՆԳ նախարարը գալիս է Հայաստան
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Բաքուն պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ
«Չամադանով փող ենք բաժնե»․ ՀԿԿ-ն հրապարակել է «Ուժեղ Հայաստանի» համակիրների զրույցը
Սիրիայի նախագահն Իսրայելին կոչ է արել դուրս բերել զորքերը՝ երկրի հարավում հարվածներից հետո
ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությունը շարունակվում է փակ ընթացակարգով
10:50
Անտվերպենի ադամանդի կենտրոնը 321 ադամանդով  մատանի է նվիրել Թրամփին ԱՄՆ-ի անկախության օրվա առթիվ
Երևանի քաղաքապետն  ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանին
10:30
Թեհրանը կկատարի համաձայնագրով ստանձնած պարտավորությունները, եթե ամերիկյան կողմը նույնն անի. Փեզեշքիան
Իջևանի կենտրոնական այգու վաղուց չգործող լճակի տեղում լողավազան է. վարչապետ
10:10
Լեհաստանը Ուկրաինային չի փոխանցի ՄիԳ-29 կործանիչներ

88-ի շարժում-30. Լևոն Տեր-Պետրոսյանի ֆենոմենը

Պատմական գիտությունների դոկտոր, Մատենադարանի ավագ գիտաշխատող Լևոն Տեր-Պետրոսյանի անունը լայն հասարակությանը հայտնի դարձավ 1988-ի փետրվարին, երբ նա դարձավ «Ղարաբաղ» կոմիտեի անդամ` թեև Հայաստանի ապագա նախագահը դեռ 1965-68թ-ին մասնակցել է ուսանողական այլախոհական շարժումներին, իսկ 1966թ-ին տաս օրով կալանավորվել է:

1988-ի մայիսից Տեր-Պետրոսյանը ելույթ է ունեցել համազգային շարժման բոլոր հանրահավաքներում. նա հանդես էր գալիս ամփոփիչ ու ծրագրային ելույթներով:

1988 թ. դեկտեմբերի 10-ին չորս ընկերների՝ Վազգեն Մանուկյանի, Բաբկեն Արարքցյանի, Սամվել Գևորգյանի և Ալեքսան Հակոբյանի հետ ձերբակալվել է գեներալ Մակաշովի կողմից Հայաստանում գտնվող Միխայիլ Գորբաչովի հրամանով: Դրան նախորդել էր Ղարաբաղի «Կռունկ» կազմակերպության անդամ Արկադի Մանուչարովի ձերբակալությունը: 1988 թ. դեկտեմբերի 10-ից մինչև 1989-ի հունվարի 9-ը ընկած ժամանակամիջոցում ձերբակալվել են «Ղարաբաղ» կոմիտեի մյուս անդամներ Վանո Սիրադեղյանը, Սամսոն Ղազարյանը, Ռաֆայել Ղազարյանը, Աշոտ Մանուչարյանը, Համբարձում Գալստյանը, Դավիթ Վարդանյանը, ինչպես նաև Ղարաբաղյան շարժման անդամ Իգոր Մուրադյանը և «Գթություն» բարեգործական հիմնադրամի նախագահ Խաչիկ Ստամբոլցյանը: 1989 թ. հունվարի 9-10-ին բոլոր ձերբակալվածները տեղափոխվել են Մոսկվա և նախնական կալանքի տակ պահվել «Մատրոսկայա տիշինա» և «Բուտիրյան» բանտերում:

Տեր-Պետրոսյանն ու նրա ընկերներն ազատ արձակվեցին 1989թ-ի մայիսին` արժանանալով հասարակության ջերմ ընդունելությանը:

«Ղարաբաղ» կոմիտեն ուներ 11 անդամ և ղեկավարվում էր կոլեգիալ սկզբունքով, սակայն Լևոն Տեր-Պետրոսյանն առանձնանում էր մյուսներից իր հռետորական ձիրքով, ռազմավարական մտածողությամբ, ճկուն մտածելակերպով: Պատահական չէ, որ Տեր-Պետրոսյանը 1989-ի դեկտեմբերին ընտրվեց ՀՀՇ, 1990-ի օգոստոսի 4-ին` Հայաստանի Գերագույն խորհրդի, իսկ 1991-ի հոկտեմբերի 16-ին` Հայաստանի նախագահ:

Լևոն Տեր-Պետրոսյանը քսաներորդ հարյուրամյակի հայ ամենաականավոր պետական-քաղաքական գործիչներից մեկն է. նրա պաշտոնավարման շրջանում հռչակվել է Հայաստանի ինքնիշխանությունը, հաղթանակ է տարվել Ղարաբաղյան պատերազմում, դրվել են Երրորդ հանրապետության քաղաքական, տնտեսական, ինստիտուցիոնալ, սահմանադրական հիմքերը: Տեր-Պետրոսյանը քաղաքական իրապաշտության վրա հիմնված քաղաքական նոր հոսանքի առաջնորդներից մեկն է:

Մյուս կողմից` Տեր-Պետրոսյանը չդիմացավ իշխանության գայթակղությանը, 90-ականների կեսերին քաղաքական և տնտեսական ռեֆորմները կանգ առան, 1996-ի վիճահարույց ընտրությունները հանգեցրեցին իշխանության լուրջ ճգնաժամի, ինչի, նաև` ԼՂ խնդրի շուրջ իշխանության վերնախավում տեղ գտած հակասությունների հետևանքով Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց` Հայաստանին թողնելով քաղաքական տխուր ժառանգություն` հատկապես կադրային իմաստով: Հայաստանի հասարակությունը Տեր-Պետրոսյանին չի ներում Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի համար:

Լևոն Տեր-Պետրոսյանի ֆենոմենը կայանում է նրանում, որ 88-ի շարժումից քսան տարի հետո` 2008-ի նախագահական ընտրություններում, Լևոն Տեր-Պետրոսյանը դարձավ համազգային երկրորդ շարժման առաջնորդը: Հայաստանում հիմք դրվեց նոր մտածողության, հրապարակ եկան նոր գործիչներ, սակայն Տեր-Պետրոսյանը դարձյալ համաժողովրդական վստահության մեծ ռեսուրսը փոխարինեց համակարգի տարբեր սեգմենտների հետ պայմանավորվածություններով, ինչի հետևանքը դարձավ նրա ղեկավարած ՀԱԿ-ի ֆիասկոն խորհրդարանական վերջին ընտրություններում:

Հունվարի 9-ին Լևոն Տեր-Պետրոսյանը դառնում է 73 տարեկան: Շնորհավորում ենք առաջին նախագահին` առաջին հերթին նրան մաղթելով քաջ առողջություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում