Armtimes.com-ի տեղեկություններով, մահացել է Երևանի Աբովյան փողոցի և Սայաթ-Նովա պողոտայի խաչմերուկում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով մարմնական վնասվածքներ ստացած ՃՈ ծառայող Խաչիկ Գասպարյանը, որը հիվանդանոց էր տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում:
Խաչիկ Գասպարյանը վթարի հետևանքով ստացել էր ծանր աստիճանի գլխի սալջարդ, պարանոցի ողի կոտրվածք, թոքի վնասվածք, կոնքի ոսկորի և ազդրի կոտրվածք:








































