Մինեսոտայի համալսարանի գիտնականները մշակել են ուսանողների համար հատուկ ծրագիր։ Այն նախատեսում է ապագայում դեղորայքի փոխարեն սննդի օգտագործում, քանի որ ճիշտ սնուցումը կօգնի բուժվել։
Կուրսի հեղինակներ՝ բժիշկ Քեյթ Շաֆտոյի և ավագ խոհարար Ջենի Բրինի խոսքով՝ բոլոր բժշկական ինստիտուտները բաց են թողնում կարևոր մաս,այն, որ պետք է ուսումնասիրել մթերքների օգտակար հատկությունները։ Մարդիկ տառապում են ճարպակալումից, դիաբետից, սրտի ցավերից հիմնականում այն պատճառով, որ սխալ են սնվում։

Փորձագետները հաստատում են, որ եթե պահպանվեն պատրաստման կանոնները, ապա կարելի է թույլ չտալ հիվանդության առաջացում, ինչպես նաև կարելի է բուժվել հիվանդությունից։ Նրանք բազմաթիվ փորձեր են անցկացրել, որոնցից մեկը ցույց է տվել՝ ուսանողները, ովքեր սնունդը ճիշտ են ընդունել, շատ դրական արդյունքներ են ստացել։ Ներկայում ծրագիրը փորձարկվում և կատարելագործվում է։










































