Wednesday, 01 05 2024
Սպասվում են տեղումներ
Ստեփանակերտը Խանքեդիի վերածածները հիմա փորձում են Երևանը վերածել «էրիվանսկայա գուբեռնիայի»
Վարչապետը շնորհավորել է աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրը
Ալիևի ձեռքով ՌԴ ճնշումը Հայաստանի վրա տապալված է. սա Արևմուտքի մեծ ծրագրի մաս է
Ի՞նչ եղավ «Լիդիանի» մասնաբաժնի փոխանցումը պետությանը. «Հրապարակ»
Քոչարյանի թիկնապահի արարքը քրեորեն պատժելի է, ենթակա է 3-5 տարվա ազատազրկման
Պայքարողները չեն տրվել սադրանքներին. «Հրապարակ»
«Զադնի» է դրե՞լ, թե՞ իսկապես առողջական խնդիրներ ունի. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության. «Հրապարակ»
Աչք են փակել, սակայն շարունակում են իրենց պաշտոնները վայելել. «Ժողովուրդ»
Քարաթափում. ռազմավարական նշանակության թերությունը
01:00
Ուկրաինան շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղությամբ և կայունությամբ
Սաուդյան Արաբիայի արքայազնն ընդունել է Հայաստան այցելելու հրավերը
Փորձել է գողին ու գողոնը գտնել իր ուժերով, պարզվել է գողը 17-ամյա իր որդին է
«Թևներիս տակ մի կանգնեք». ոստիկանները հրելով հեռացրին լրագրողներին
Կարմիր բերետավորները բերման ենթարկեցին ԱԺԲ կողմնակիցներին
«Աղջկա՞ վրա ա ուժներդ պատում». ոստիկանը ցուցարար կնոջը ուժով բերման ենթարկեց
00:30
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել կանխել ռազմական գործողությունները Ռաֆահում
16-ամյա պատանին նետվել է Կիևյան կամրջից ու ողջ մնացել
00:15
Պենտագոնը հայտարարել է, որ ոչ մի երկիր չպետք է շահագրգռված լինի տիեզերքում զենք տեղակայելու հարցում
00:00
Ուկրաինայի նախարարների կաբինետը ևս 392 մլն դոլար է հատկացրել անօդաչու սարքերի գնման համար
23:45
Ուկրաինան դուրս է եկել ԱՊՀ-ի հետ կնքած մեկ այլ համաձայնագրից
Պետք է կարողանալ վտանգները ժամանակին չեզոքացնել. ՀՀ նախագահը՝ Տավուշում սահմանազատման գործընթացի մասին
Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է արտադրական ընկերություններ
Հայաստանը մղում են ոչ լեգիտիմ դաշտ. ուզում են մեզ վրա ռուս բերել
Հայաստանին ուղղված ԵՄ աջակցության ծրագիրը՝ հարցականի տակ. Հունգարիան պահանջ է դրել
Իսա Գամբարը վերադառնում է. Ալիեւն այլընտրա՞նք է ստեղծում
Ադրբեջանի ամենամեծ վախը Հայաստանի հաղթանակն է Հաագայում. դա է մեր ամենազորավոր զենքը
Հոգևորական չեն՝ քաղաքական գործիչ են. չեն հաջողելու, որովհետև դա հայրենիքի համար պայքար չէ

Փորձագետ Լարրի Բրեքենրիջը նախարարությանը կներկայացնի Ամուլսարում միջազգային փորձի կիրառման մանրամասները

«Լիդիան Արմենիա» ընկերությունը տեղեկացել է, որ Հ. Բրոնոզյանը և նրա կողմից պատվիրված Ամուլսարի բնապահպանական ազդեցության վերաբերյալ զեկույցների հեղինակները հրաժարվել են մասնակցել մասնագիտական քննարկմանը, ինչն անսպասելի էր, հաշվի առնելով, որ այս հանդիպումը ՀՀ բնապահպանության նախարարությունը նախաձեռնել էր իրենց խնդրանքով: Ընկերության կողմից արված հայտարարության մեջ ասվում է.

«Նախարարությունը դիմել էր «Լիդիան Արմենիա»-ին` մեր մասնագետների մասնակցությունն ապահովելու համար: Պատրաստակամ լինելով շահագրգիռ կողմերի հետ երկխոսության և բոլոր մտահոգություններին պատասխանելու, «Լիդիան»-ը ընդունել էր քննարկմանը մասնակցելու հրավերը: Նախարարության առաջարկով բոլոր կողմերը համաձայնության էին եկել հանդիպել Երևանում` հունվարին: Սակայն հետագայում Հ. Բրոնոզյանը, իր փորձագետների անունից հրաժարվել է մասնակցել հանդիպմանը: Խնդրո առարկա զեկույցներին ծանոթանալուց հետո «Լիդիան»-ի համար ակնհայտ էր, որ դրանցում առկա են երկրաքիմիայի և ժամանակակից լավագույն փորձի հիման վրա մեղմացման միջոցառումների վերաբերյալ գիտելիքների հիմնարար բացեր, մինչդեռ այս խնդիրները ներկայացվել են Ամուլսարի ԲՍԱԳ-ում և բազմաթիվ հանրային լսումներում: «Լիդիան Արմենիա»-ի փորձագետները մանրամասն գրավոր պատասխանել են Ամուլսարի բնապահպանական կառավարման վերաբերյալ զեկույցներում առկա հարցերին այստեղ և այստեղ:

Մեր փորձագետները վստահ են, որ Ամուլսարի համար նախագծված են միջազգային լավագույն փորձի համապատասխան կառավարման մեխանիզմները և ապացուցել են այս պնդումը: Այդ իսկ պատճառով, չշեղվելով նախնական պայմանավորվածությունից, հունվար ամսվա ընթացքում բնապահպանական կառավարման ոլորտում միջազգային ճանաչում ունեցող Global Resource Engineering ընկերության հեղինակավոր փորձագետ Լարրի Բրեքենրիջը ՀՀ Բնապահպանության նախարարությանը կներկայացնի Ամուլսարում միջազգային լավագույն փորձի կիրառման մանրամասները:

Ամուլսարի ծրագիրը լիովին համապատասխանում է օրենսդրական պահանջներին, ավելին՝ կիրառում է բնապահպանական կառավարման խիստ միջազգային չափանիշներ: Ծրագիրն այժմ գտնվում է շինարարության եզրափակիչ փուլում:

«Լիդիան»-ը վստահ է, որ Ամուլսարի ծրագիրը կարևոր դեր է ունենալու Հայաստանի տնտեսական զարգացման մեջ, միաժամանակ հանքարդյունաբերության բնապահպանական և սոցիալական կառավարման ոլորտ բերելով նոր չափանիշներ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում