Միջազգային ահաբեկիչ Խաթաբը ոչնչացվել է Չեչնիայում թույնի միջոցով։ Այս մասին «Ռոսբալտ»-ին հայտնել է աղբյուրը, որն անմիջական առնչություն է ունեցել այդ իրադարձությանը։
Գրոհայինի ոչնչացումը բարդացրել է այն հանգամանքը, որ նա մշտապես փոխել է գտնվելու վայրն ու չի վստահել կապի միջոցներին։ Նա արտաքին աշխարհի հետ կապ է հաստատել նամակների օգնությամբ, որոնք շղթայաբար փոխանցվել են սուրհանդակների միջոցով, և դրան հետևելն անհնարին է եղել։
Այն բանից հետո, երբ հատուկծառայությունները պարգևատրում են հայտարարել Խաթաբի մասին տեղեկատվության դիմաց, սուրհանդակներից մեկը համաձայնել է համագործակցել։ 2002 թվականի մարտին նա հայտնել է Սաուդյան Արաբիայից նամակ ստանալու մասին, և հրատապ կերպով Մոսկվայից ժամանած քիմիկոսն ուժեղ ներգործող թույնով նամակ է պատրաստել։ Նամակը կնքվել է և ուղարկվել շղթայով։
Ավելի ուշ հարցաքննության ժամանակ Հաթաբի ձերբակալված թիկնապահը պատմել է, որ ահաբեկիչը ստացել է նամակը, բացել և կարդալուց հետո գցել խարույկի մեջ։ Թույնը սկել է գործել 3-րդ օրը։ Ահաբեկչի վիճակը կտրուկ վատացել է, բերանից փրփուր է դուրս թափվել, նա մահացել է մարտի 20-ին։
Սկզբում ահաբեկչի շրջապատը չի կասկածել, որ դա եղել է հատուծառայությունների ձեռքի գործը՝ կարծելով, որ իրենց առջանորդը թունավորվել է գարնանային սնկերից, որոնք տապակված են եղել նամակը ստանալու նախօրեին։ Սակայն ծրարի հետ առնչություն ունեցած ևս 5 մարդու մահը բացահայտել է գործը։











































