Friday, 17 05 2024
102-րդ ռազմաբազան մնացուկ է, որն այլևս անելիք չունի. պետք է վերադառնան տուն
Ճգնաժամ է ՌԴ ամբողջ հայ համայնքում. դրան հասցրել են գործարարները
Գերմանիայի Բունդեսթագից Հայաստան պատվիրակություն կայցելի
ՀՀ և Ավստրիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ
21:20
Հունգարիայում ԵՄ-ին առաջարկել են Վրաստանից օրինակ վերցնել օտարերկրյա գործակալների մասին օրենքի հարցում
21:10
Սլովակիայի վարչապետը ևս մեկ վիրահատության է ենթարկվել
Ֆրանսիայի կարեւոր առաջադրանքն ու որոշումը Կովկասում
Պաշտպանության նախարարը հետևել է ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների գործնական փուլի ընթացքին
Փրկարարները Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղում ճանապարհը փակած բեռնատար են քարշակել
Ընդհարումների վտանգ կա. ատելության հռետորաբանությունը կարող է խոսքից վերածվել գործի
20:20
Rocket Line թվային ապառիկը՝ արդեն 60 ամսով․ Idram և IDBank
Եթե Բագրատ Սրբազանն անձամբ ինձ հանդիպելու առաջարկ անի և օրակարգ ասի, կմտածեմ․ Թունյան
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպման առաջարկ չի եղել, ՔՊ-ն նման օրակարգ չունի․ Խանդանյան
«Կասկադ»-ի ամբողջական կառուցումը` ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետի պատկերացմամբ. քաղաքապետ Ավինյանը հանդիպել է Ժան-Միշել Վիլմոտի հետ
19:40
Տեխասում մոլեգնող փոթորիկը 4 մարդու կյանք է խլել
Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավորության սկզբունքով. ՊՆ
19:20
Իսպանիան Իսրայելի համար զենք տեղափոխող նավերին թույլ չի տա մտնել իր նավահանգիստներ
Ուղիղ․ Բագրատ Սրբազանն ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցու բակում
19:05
Հռոմի պապը մտադիր է 2025 թվականին Թուրքիայում մասնակցել Նիկեայի 1-ին տիեզերական ժողովի 1700-ամյակին
19:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
18:50
Պատերազմի 2 տարվա ընթացքում առաջին անգամ ոչ մի բրիգադ չի բողոքում արկերի պակասից. Զելենսկի
18:40
Շոյգուին երկար ժամանակ թույլ չեն տվել մուտք գործել Չինաստանի խորհրդարան
Էրդողանը վերլուծաբանին նշանակել է փոխարտգործնախարար
Թուրքիայի ներքին գործերի նախարարը հանդիպել է Թուրքիայում Պաղեստինի դեսպանի հետ
Ադրբեջանը ծրագրում է վերսկսել Իրանում իր դեսպանատան աշխատանքները
Վրաստանը աջակցություն ստացե՞լ է Թուրքիայից
17:50
Մոլդովայում ԵՄ-ին անդամակցության շուրջ հանրաքվեն կանցկացվի հոկտեմբերի 20-ին
17:40
ԱՄՆ զինվորականները սկսել են ժամանակավոր նավամատույցով օգնություն մատակարարել Գազայի հատված
17:30
ԱՄն Ներկայացուցիչների պալատն օրինագիծ է ընդունել Իսրայելին զենքի անխափան մատակարարման մասին
17:27
Աստղիկ Մանրիկյան. Հայէկոնոմբանկը միջազգային կառույցների հետ իրագործել է մոտ 120 հաջողված ծրագիր՝ ներգրավելով մոտ 640 մլն $-ին համարժեք միջոցներ

88-ի շարժում-30. «ազգային» ՀՅԴ-ն և «ապազգային» ՀՀՇ-ն

88-ի համազգային շարժումն ակամայից մարտահրավեր դարձավ հայ ավանդական քաղաքական մտքի` հատկապես ՀՅԴ-ի համար: ՀՅԴ-ն` 1918-ին ստանձնելով Առաջին հանրապետության ղեկը, իր չմտածված և մաքսիմալիստական արտաքին քաղաքականության հետևանքով ավելի խոցելի դարձրեց ցեղասպանությունից մազապուրծ մեր ժողովրդի անվտանգությունը: Դաշնակցության կառավարման տարիներին տեղի ունեցավ պատմության մեջ միակ հայ-վրացական պատերազմը:

Դաշնակցական կառավարությունը «Ազատ, անկախ, միացյալ Հայաստանի» լոզունգի ներքո ի վերջո կապիտուլացվեց բոլշևիկների առջև` նրանց հետ կնքելով նվաստացուցիչ պայմանագիր և պարզ չէ անգամ, թե ինչպիսին կլիներ Զանգեզուրի ճակատագիրը, եթե չլինեին արդեն այդ ժամանակ ՀՅԴ-ից, ըստ էության, օտարված Գարեգին Նժդեհի ջանքերը:

Առաջին հանրապետության կործանումից հետո ՀՅԴ-ն «մենաշնորհեց» Հայ դատն ու Ցեղասպանության խնդիրը` գաղթօջախներում իր ազդեցությունն ուժեղացնելու, կուսակցական դրամապանակը միշտ առատ պահելու համար: Համազգային շարժման հիմնական տարբերությունը ՀՅԴ-ից նրա հայատանակենտրոնությունն էր: Եթե ՀՅԴ-ն հայությանը փորձում էր միավորել հակաթրքականության իռացիոնալ հիմքով, ապա 88-ի համազգային շարժման ծրագրային նպատակը պետության ստեղծումն էր:

«Ազատ, անկախ, միացյալ Հայաստանի» կարգախոսը միայն արտաքուստ է գրավիչ, իսկ իրականում ենթադրում է մաքսիմալիստական արտաքին քաղաքականություն, անխուսափելի կոնֆլիկտ գրեթե բոլոր հարևանների հետ և Հայաստանի վերածում տարածաշրջանային չուլանի կամ ռուսական ֆորպոստի: Սրան համազգային շարժումը հակադրեց հարևան երկրների հետ բնականոն հարաբերությունների հաստատման սկզբունքը` ԼՂ հարցը դուրս դնելով Հայ դատի համատեքստից և ներկայացնելով ինքնորոշման սկզբունքի գերակայության հիմքով:

ՀՅԴ օրակարգը նրա գործունեության որևէ փուլում ներդաշնակ չի եղել համաշխարհային զարգացման համատեքստին, իսկ ՀՀՇ-ն ու Երրորդ Հանրապետությունը ղարաբաղյան շարժման և պատերազմի տարիներին վայելել են համապարփակ միջազգային աջակցություն` քաղաքակիրթ աշխարհի հետ ինտեգրում ենթադրող իրենց օրակարգերով: Պատմությունը խիստ դատավոր է ու «եթե»-ներ չի հանդուրժում և պատահական չէ, որ ՀՅԴ արկածախնդրությունն ավարտվեց Առաջին հանրապետության փլատակների վրա, իսկ ՀՀՇ-ի իրապաշտությունը հայկական պետական վերահսկողությունն ու ինքնիշխանությունը տարածեցին 42000 կմ քառակուսու վրա` 29,8-ի փոխարեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում