Մեգան Մարքլի խորթ եղբայրը սկանդալի կենտրոնում է հայտնվել։ Թոմաս Մարքլ կրտսերի կնոջը՝ Դարլին Բաունթին ձերբակալել են այն բանից հետո, երբ նա Ամանորի գիշերը հարբած վիճակում ծեծի է ենթարկել Թոմասին։ Կնոջն ընտանեկան բռնության համար ձերբակակել են, նա 2 օր բանտում է անցկացրել։

Մեկ օր անց Թոմասը փոխել է ցուցմունքը՝ ասելով, որ անձամբ է վնասվածքներն իրեն հասցրել։ Նա կնոջ համար 1000 դոլարի գրավադրում է արել, հայտնում է Daily mail-ը։
Նա նշել է, որ Մեգանի պատճառով իրենք գտնվում են հանրության և ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում, ինչի պատճառով լարված են, իսկ այդ օրը մի քիչ շատ էին՝ խմել լարվածությունը մեղմացնելու համար։

Մեգան Մարքլի հարազատներն առաջին անգամ չեն հայտնվում ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում՝ պայմանավորված տհաճ միջադեպերով։









































