Սպառողական էլեկտրոնիկայի CES 2018 միջազգային ցուցահանդեսում LG-ն ներկայացրել է աշխարհում առաջին ամբողջովին ճկվող հեռուստացույցը։ Սարքը ստացել է օրգանական լուսադիոդների տեխնոլոգիայով ստացված 65 դյույմանի Ultra HD դիսփլեյ, իսկ նրա հիմնական հատկանիշը փաթաթվող–հավաքվող էկրանն է։

Երբ հեռուստացույցը չի օգտագործվում, այն կարելի է փաթաթել, հավաքել, որպեսզի տեղ չգրավի, իսկ անհրաժեշտության դեպքում թողնել էկրանի մի փոքր մասը, որտեղ կցուցադրվի անհրաժեշտ ինֆորմացիան. ժամ, եղանակի տեսություն, հիշեցումներ և այլն։
Տվյալ պահին սա կոմերցիոն ապրանք չէ, այլ միայն նման սարքավորումներ ստեղծելու հնարավորության ապացույց։









































