Քիմ Քարդաշյանը ենթարկված է երկրպագուների բազմամիլիոնանոց բանակի մի մասը կորցնելու ռիսկին։ Բանն այն է, որ այս տարի աստղը շքեղ երեկույթ է կազմակերպել Ամանորի առիթով այն ժամանակ, երբ 2 տարեկան որդին՝ Սեյնթը ծանր հվանդ է եղել։ Երկրպագուները դատապարտել են Քիմին այն բանի համար, որ իրենց կարծիքով՝ նա դրսևորել է եսասիրություն և անսիրտ վերաբերմունք։
Ամանորից կարճ ժամանակ առաջ երեխան իրեն վատ էր զգացել, նրան հոսպիտալացրել էին ինտենսիվ թերապիայի բաժանմունք։ Հետազոտությամբ պարզվել էր, որ փոքրիկ Սեյնթի մոտ սկսվել է թոքերի բորբոքում։ 3 օր անց 37-ամյա Քիմը համացանցում տեղադրել է ռեպորտաժ այն մասին, թե ինչպես է հյուրերի հետ դիմավորել Ամանորը։
Քիմը հերքել է մեղադրանքները՝նշելով, որ հիվանդանոցում ոչ մի րոպե նրան մենակ չի թողել, իսկ տանը հյուրերին ժամանակ է տրամադրել միայն Սեյնթի քնի ընթացքում։










































