«Մանչեսթեր Յունայթեդի» միանգամից 4 ֆուտբոլիստներ երկարաձգել են պայմանագիրը ակումբի հետ: Մասնավորապես, Խուան Մատան, Էշլի Յանգը, Դեյլի Բլինդն ու Անդեր Էրերան ևս մեկ տարի հանդես կգան «Յունայթեդում»:
Ավելի վաղը պայմանագիրը մեկ տարով երկարաձգել էր նաև պաշտպան Լյուկ Շոուն: Պայմանագիրը անգլիական թիմի հետ չի ցանկանում երկարաձգել Բելգիայի հավաքականի կիսապաշտպան Մարուան Ֆելաինին: Ըստ ամենայնի նա այլ ակումբ կտեղափոխվի:









































