Թիվ մեկ տուն-ինտերնատում Հասրաթ Մանուկյանն ու Նվարդ Ոսկանյանը երկրորդ անգամ են գտել իրենց երջանկությունը։ Լավ օրից ու լավ կյանքից չէ, որ հայտնվել են այնտեղ՝ պատմում են մեր զրուցակիցները. մեկի կինն է մահացել, մյուսի՝ ամուսինը, երեխաների հետ ընդհանուր հայտարարի չեն եկել։
Տիկին Նվարդը պատմում է, որ խնդիրներ է ունեցել որդու և հարսի հետ, այժմ ժամանակ առ ժամանակ իրեն այցելության է գալիս միայն դուստրը։
Նվարդ Ոսկանյանը պատմում է Հասրաթ պապի հետ ծանոթության պատմությունը։ Ասում է՝ սկզբում Հասրաթն իրեն ակամայից վիրավորել է՝ ուրիշ մարդու հետ իրեն ամուսնացնելու մտադրությամբ, հետո զրուցել են՝ իրար հասկացել, բայց ամուսնանալու մասին նույնիսկ չի էլ մտածել։
Հասրաթ Մանուկյանն էլ ասում է՝ գնացել խոսել է, ամեն հարց կարգավորել է, այլևս իր տիկնոջն անհանգստացնող չի լինի։
Տիկնոջը՝ տիկին Նվարդին, գովում է, միևնույն ժամանակ դեռահասի ամաչկոտությամբ ու ծիծաղով ասում՝ սիրում է ու խանդում։









































