Հնդկաստանն ու Պակիստանը ավանդույթի համաձայն փոխանակվել են միջուկային օբյեկտների ցուցակներով։ Դա արվում է նման օբյեկտների վրա հարձակումների կանխարգելման՝ 1988 թվականի պայմանագրի համաձայն։
Առաջին անգամ երկու պետությունները փոխանակվել են հարևան պետության քաղաքացիների ցուցակներով, ովքեր իրենց տարածքում բանտերում են գտնվում։
Հնդկական բանտերում կա 344 պակիստանցի, իսկ պակիստանում՝ 457 հնդկաստանցի։ Նրանց մեծամասնությունը դատապարտվել է սահմանը անօրինական կերպով հատելու կամ օտար ջրերում անօրինական ձկնորսության համար։
Հնդկա–պակիստանյան հակամարտությունը ձգվում է 1947 թվականից ՝ պետությունների կազմավորումից ի վեր։ Այն հիմնված է Ջամու և Քաշմիր նահանգների տարածքային պատկանելիության վեճի վրա։ Երկու պետությունների հարաբերությունները լարված են, յոթանասուն տարիների ընթացքում նրանք երեք անգամ պատերազմել են միմյանց դեմ։
1998 թվականին Հնդկաստանն ու Պակիստանը մտան միջուկային տիրությունների ակումբ. երկու պետություններում էլ անցկացվեցին միջուկային զենքի փորձարկումներ։
Ջամու և Քաշմիր նահանգներում իրավիճակը ավելի լարվել է 2017-ի ապրիլին կայացած տեղական ընտրություններից հետո։











































