ԱՄՆ պետքարտուղարն այցով Եգիպտոս է ժամանել: Այցի ընթացքում Ջոն Քերին բանակցություններ կվարի երկրի ժամանակավոր նախագահ Ադլի Մանսուրի, ԱԳ նախարար Նաբիլ Ֆահմի, ինչպես նաև պաշտպանության նախարար Աբդել Ֆաթահ Աս-Սիսիի հետ:
Սա ԱՄՆ պետքարտուղարի Եգիպտոս կատարած առաջին այցն է այն բանից հետո, երբ հուլիսին եգիպտական զինվորականներն իշխանությունից հեռացրեցին իսլամիստ նախագահ Մուհամմեդ Մուրսիին, տեղեկանում է Интерфакс-ը:
Ինչպես սպասվում է, Եգիպտոսից հետո Քերին կայցելի Սաուդյան Արաբիա, Լեհաստան, Իսրայել, պաղեստինյան տարածքներ, Հորդանան, ԱՄԷ, Ալժիր և Մարոկո: