Մեքսիկային սպառնում է «Սոնյա» արևադարձային փոթորիկը, որը ձևավորվել է Խաղաղ օվկիանոսում: Ցիկլոնը սպառնում է Մեքսիկայի հյուսիսային առափնյա շրջաններին: Այս մասին հաղորդում է Ria Novosti-ն` վկայակոչելով փոթորիկների մասին նախազգուշացնող ԱՄՆ ազգային կենտրոնին:
Ցիկլոնին ուղեկցում է 65 կմ/ժ արագությամբ քամին: Այժմ այն գտնվում է հրաբխային Սոկորո կղզու մերձակայքում` Մեքսիկայի Ներքին Կալիֆոռնիա նահանգից 455 կմ հարավ:
«Սոնյա»-ն շարժվում է հյուսիսային ուղղությամբ՝ 11 կմ/ժ արագությամբ: Մեքսիկայի իշխանությունները նահանգի առափնյա գոտու բնակիչների համար նախազգուշացում են հրապարակել պոտենցիալ վտանգավոր ցիկլոնի մասին:
Փոթորիկը կարող է ափ հասնել 24-36 ժամվա ընթացքում: