ԱՄՆ-ում տեղի ձկնորսներից մեկը որոշել է փրկել բռնած շնաձկանը և քիչ է մնացել՝ զրկվի ձեռքից, հայտնում է Daily Mail-ը: Տեղի ունեցածը տեսանկարահանվել է և հրապարակվել համացանցում:
Հոլովակում երևում է, թե տղամարդն ինչպես է ուզում շնաձկան երախից հանել նավասարքի պարանները, երբ այն հանկարծ կծում է իր փրկչին: Ձկնորսը հազիվ է հասցրել հանել ձեռքը, աննշան վնասվածքներ է ստացել:

Սպասելով, մինչև շնաձուկն ամբողջովին հանգստանա, նա դրա երախից հանել է կեռիկը, հետո բաց է թողել օվկիանոս:










































