Իրանի արտգործնախարար Մուհամադ Ջավադ Զարիֆը Թուրքիա կատարած այցի ժամանակ հանդիպել է երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ` հաղորդում է IRNA գործակալությունը:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ կողմերը քննարկել են համատեղ շահերից բխող հարցեր:
Վարչապետի հետ հանդիպումից հետո Զարիֆն ասել է, որ Իրանը և Թուրքիան ընդհանուր հայացքներ ունեն տարածաշրջանային և միջազգային մի շարք հարցերում: Նրա խոսքով` Էրդողանի հետ հանդիպումն անցել է դրական մթնոլորտում: