Wednesday, 24 06 2026
Դարի գողություն․ Սանկտ Պետերբուրգի բանկի երկու աշխատակից կասկածվում է 2 մլրդ ռուբլու գողության մեջ
Հունիսի 29-ից կփակվի Արին Բերդ փողոցի մի հատվածի երթևեկությունը
ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ Մեդվեդև
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Լավրովը կասկածի տակ է դրել Թրամփի՝ Կիևին «թույլտվություն» տալու մասին լուրերը
Խնդիրը ոչ այնքան չալաբյաններն են, որքան նրանց ընտրողը. «արտաքին» մտածողություն կրում են շատերը
18:50
ԱՄՆ կառավարությունը ճնշում է գործադրում Meta-ի վրա
Պուտինը չի շնորհավորելու Փաշինյանին. ճնշումները մեծացնելու տեղ է տեսել
Նիկոլ Փաշինյանը և Նարենդրա Մոդին հեռախոսազրույց են ունեցել
Չալաբյանի ձերբակալությանը կհաջորդեն այլ ձերբակալություններ
18:10
Չինաստանում հորդառատ անձրևների պատճառով տարհանվել է 9 հազար մարդ
Ռուսաստանը անցնում է Ուկրաինայի դեմ «հայրենական պատերազմի»
17:50
Իսրայելը և Լիբանանը քննարկում են տարածքների փոխանցման տարբերակը
Հունիսի 24-ից պարզեցվել է էլեկտրացանցին միացման կարգը․ ՀԷՑ

Հայաստանի զբոսաշրջության ոլորտում վիճակագրություն է իրականացվելու

Նախատեսվում է սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական (ՍԷԿՏ) համակարգի միջոցով ճշգրիտ վիճակագրության իրականացնել Հայաստանի զբոսաշրջության ոլորտում: Այն կնպաստի տնտեսության զարգացման վրա զբոսաշրջության ազդեցության բարձրացմանը, ոլորտում առավել ճշգրիտ քաղաքականության մշակմանն ու իրականացմանը:

Այս կապակցությամբ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Հայաստանի Հանրապետության զբոսաշրջության վիճակագրության վարման մեթոդի կատարելագործմանն ուղված միջոցառումների մասին» նախագիծը:

Ինչպես նշված է նախագծի հիմնավորման մեջ՝ զբոսաշրջության վիճակագրության բարելավումը և ստույգ վիճակագրական տվյալների հիման վրա բարձրորակ հետազոտությունների ու վերլուծությունների ապահովումը ոլորտում վարվող պետական քաղաքականության հիմնական խնդիրներից են:

«Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում վիճակագրությունը վարվում է այցելուների վիճակագրական հետազոտությունների հիման վրա ձևավորված տվյալներով՝ ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ՄԱԿ ԶՀԿ) մեթոդաբանությանը համապատասխան, ինչը թեև լավագույնն է ներկա պայմաններում, սակայն առավելագույն ճշգրտություն ապահովելու տեսանկյունից կատարելագործման կարիք ունի»,- ասված է նախագծում:

Համաձայն «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության» մասին ՀՀ օրենքի և 2008 թվականի փետրվարի 13-ին ՀՀ կառավարության հավանությանն արժանացած Զբոսաշրջության զարգացման հայեցակարգի` ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության առաջարկությամբ ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հետ համատեղ քննարկվել և մշակվել է կատարելագործված մեթոդաբանություն՝ ՍԷԿՏ համակարգի հնարավորությունների օգտագործմամբ:

«Ձևավորվել է ընդհանուր ընկալում, որ ՍԷԿՏ համակարգի օգնությամբ հնարավոր է էապես բարելավել զբոսաշրջության վիճակագրությունը` ապահովելով առավելագույն ճշգրտությամբ տվյալներ Հայաստան այցելած զբոսաշրջիկների քանակի վերաբերյալ, այդ թվում` ըստ քաղաքացիության, սեռատարիքային խմբերի և սահմանային անցման կետերի:

Դա հնարավոր է իրականացնել համապատասխան համակարգչային ծրագրի կիրառմամբ` բոլոր սահմանային անցման կետերով Հայաստան ժամանած անձանց մասին տվյալներից առանձնացնելով այն անձանց քանակները, ովքեր ՄԱԿ ԶՀԿ մեթոդաբանության և «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» ՀՀ օրենքին համապատասխան համարվում են զբոսաշրջիկներ»,- նշված է նախագծում:

Ըստ նախագծի` ՍԷԿՏ համակարգի ներդրումը կնպաստի Հայաստանում կայուն, համաչափ տարածքային տնտեսական զարգացմանը, ազգային եկամտի ավելացմանը և բնակչության կենսամակարդակի բարձրացմանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում