Juicero-ի 700 դոլարանոց հյութաքամիչը, որը կարողանում է մրգային խյուսի փաթեթներից հեղուկ առանձնացնել, դարձել է 2017 թվականի ամենաանօգտակար գյուտը։ Ի դեպ, խյուսերն էլ արտադրում է նույն ընկերությունը։ Այս մասին հայտնում է Gizmodo պարբերականը՝ վկայակոչելով փորձագետների կողմից կազմված անպետք տեխնիկական նորույթների վարկանիշը։
Այդ ցուցակում երկրորդ տեղը զբաղեցնում է Bodega նախաձեռնությունը, որի համաձայն՝ տարբեր ավտոմատ սարքեր կարելի է տեղադրել հենց տանը։

Անօգտակարությամբ աչքի ընկնող գյուտերի առաջատարների եռյակը եզրափակում է հակասթրեսային վրանը։ Գաղափարի հեղինակներն առաջարկում են կիրառել սովորական շարժական վրանը նույնիսկ գրասենյակում, եթե մարդը հանկարծակի ենթարկվում է սթրեսի և իրեն անհարմարավետ զգում։

Անպետք իրերի վարկանիշում են ընդգրկվել նաև MakeSpace-ի պահարանը («ամպային» պահեստ իրերի համար), «իդեալական թեյի» պատրաստման համար նախատեսված թեյնիկը։









































