Եղնիկն ԱՄՆ Կոլորադո նահանգում ավտոլցակայանի խանութներից մեկն է մտել։ Վաճառողուհին նրան ընկուզեղեն է հյուրասիրել, ինչից հետո կենդանին վերադարձել է արդեն ողջ ընտանիքով, փոխանցում է CBS Denver-ը։

Խանութի աշխատակցուհի Լորի Ջոնսը հաստատում է, որ արդեն տեսել է կենդանիներին խանութի առջևի փողոցում, սակայն եղնիկը մուտք գործել որոշել էր առաջին անգամ։
Աղջիկը կարծում է՝ եղնիկին գետնանուշով հյուրասիրելը սխալ էր, քանի որ կենդանու վերադարձը եղել է ամբողջական ընտանեկան կազմով։









































