Կալիֆորնիա նահանգում բնակվող ամերիկյան ընտանիքը 34 տարի չի նետել սուրբծննդյան եղևնին։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

1983 թվականին Իրվայն քաղաքի բնակիչներ Ջինա և Ջո Միստրետաները 20 դոլար են վճարել 60 սմ սոճու համար, որը վաճառվել է որպես սուրբծննդյան եղևնի։ Նրանք ծառը տուն են բերել և զարդարել լույսերով։

Երբ տոներն ավարտվել են, զույգը որոշել պահել սոճին մինչ հաջորդ տարի և դրել է այն ծաղկամանի մեջ։Մեկ տարի անց նրանք կրկին զարդարել են ծառը Սուրբ Ծննդին։ Ժամանակի ընթացքում այն վերածվել է ընտանեկան ավանդույթի։

34 տարում սոճին զգալի աճել է։ Այժմ այն կշռում է 130 կգ-ից ավելի։ Տարվա ընթացքում մի քանի անգամ այն վերատնկում են ավելի ու ավելի մեծ ծաղկամաններում։

Ջինան և Ջոն ծրագրում են սոճին ժառանգություն թողնել որդիներից մեկին։ Այդ ծառերի կյանքի տևողությունը հասնում է 300 տարվա, այնպես որ այն մի քանի սերունդ դեռ կանգուն կմնա։








































