Tuesday, 07 05 2024
21:50
Բայդենն հայտարարել է, որ ԱՄՆ-ը կաջակցի Իսրայելին՝ չնայած տարաձայնություններին
Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս 2-3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
21:30
ՄԱԿ-ի ԱԽ-ում կքննարկվի պաղեստինա-իսրայելական հակամարտությունը
Հայաստանը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը երեք ուղղություններով կշարունակեն ակտիվ համագործակցությունը
21:10
Եգիպտոսը դատապարտել է Իսրայելի գործողությունները
Եկեղեցու կարեւոր հայտարարությունն ու բաց հարցերը
ՌԴ-ն չի ցանկանում, որ այլ երկրներ միջամտեն իր ընտրական գործընթացներին․ Դմիտրի Պեսկով
Շիրակի մարզի Քեթի գյուղում երեք ավտոմեքենա է բախվել, տուժել է 5 մարդ
20:30
Ավստրիան հայտնել է, որ մտադիր չէ ՆԱՏՕ-ի անդամ դառնալ
ՄԱԿ-ի ՊԳԿ-ի կողմից մեկնարկել է արցախահայության աջակցության նոր ծրագիր
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը փակ է բեռնատարների համար
20:00
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
21-րդ դարում ստով և կեղծիքով քաղաքականություն կառուցելն անհնար է
19:50
Ղրղզստանի սահմանապահների և Տաջիկստանի բնակիչների միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել
Ալեն Սիմոնյանն ու Իվանա Ժիվկովիչը ստորագրել են փաստաթուղթ
19:30
ՄԱԿ-ը Իսրայելին մեղադրել է միջազգային իրավունքի բոլոր նորմերը խախտելու մեջ
19:20
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հայտնել է Զելենսկիի սպանությունը պլանավորող գործակալական ցանցի բացահայտման մասին
ԿԳՄՍ նախարարությունը հրապարակել է դպրոցների ավարտական քննությունների օրերը
Պուտինը նոր նախագահական ժամկետում առաջին այցը կկատարի Չինաստան
18:50
Բրազիլիայի ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 83-ի
Իսրայելը փորձում է հարկադրել ՀԱՄԱՍ-ին գնալ գործարքի
Տապալված ծառեր և ջրածածկ տներ. անբարենպաստ եղանակը խնդիրներ է ստեղծել Թբիլիսիում
Փաշինյանի հիմնական մեսիջը
18:20
Համաշխարհային աստղերն իրենց յուրօրինակ զգեստներով փայլել են «Met Gala 2024» միջոցառմանը
Պուտինի երդմնակալությանը մասնակցելու հրավեր չեմ ստացել, Էրդողանից՝ ստացել էի. Փաշինյան
18:10
Կոլումբիայի համալսարանում 108-րդ անգամ հայտարարել են Պուլիցերյան մրցանակի դափնեկիրներին
Ալիեւի արեւելաեվրոպական «ձգտումներն» ու Հայաստանի դիվանագիտական առաջադրանքը
17:50
ԱՄՆ դեսպանը մեկնել է Ռուսաստանից
17:40
Չինաստանի հետ կապված հաքերները կոտրել են ՄԹ ՊՆ տվյալների բազան
Մեհրաբյան online

Կառավարությունը հավանություն է տվել գործարար միջավայրի բարելավմանն ուղղված Երևանի քաղաքապետարանի նախաձեռնություններին

Երևանի քաղաքապետարանում կայացած տարեվերջյան աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը զեկուցել է, որ Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ ստեղծված աշխատանքային խումբը կազմել է գործարար միջավայրի բարելավման միջոցառումների ծրագիրը: Միաժամանակ զեկուցվել է, որ Երևանի քաղաքապետարանի կողմից գործարար միջավայրի բարելավմանն ուղղված և արդեն կիրառվող երկու նախաձեռնություններն արժանացել են ՀՀ կառավարության հավանությանն ու բարձր գնահատականին: Նշվել է, որ խոսքը մասնավորապես քաղաքաշինական փաստաթղթերի և շինարարական թույլտվությունների տրամադրման կարգի պարզեցման և ժամկետների կրճատման մասին է։ Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ըստ այդմ, մասնավորապես քաղաքաշինական, կառուցապատման թույլտվությունների տրամադրման կարգում ներմուծվել է նոր միացումների հետագիծ-նախագծի համաձայնեցման հիման վրա շինարարության թույլտվության տրամադրման հնարավորությունը, որի արդյունքում Երևանի քաղաքապետարանը նախկին 20-25 օրվա փոխարեն, արդեն 1-2 օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով շինթույլտվություններ է տրամադրում մայրաքաղաքում ենթակառուցվածքների շահագործումն ու սպասարկումն իրականացնող «Գազպրոմ Արմենիա», «Վեոլիա Ջուր» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերություններին:

Արդեն կիրառվող երկրորդ կարևոր նախաձեռնությունն էլ վերաբերում է ավարտական ակտերի տրամադրման գործընթացին, համաձայն որի եթե իրականացվող կառուցապատման ընթացքում չի պահանջվում ենթակառուցվածքների նոր միացումների կամ եղածի փոփոխություններ, ապա դուրս է բերվում քաղաքացուց ավելորդ տեղեկանքներ պահանջելն ու հանձնաժողովներում մատակարար կազմակերպությունների ներկայացուցիչների ներգրավման և փաստաթղթերի ստորագրման գործառույթը, ինչն էապես կրճատում է ավարտական ակտի տրամադրման ժամկետները և քայլերը:

Քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը նաև հավելել է, որ Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացված վերոնշյալ քայլերն էապես հեշտացրել են իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից քաղաքաշինական փաստաթղթեր ստանալու գործընթացը, ինչը և գնահատվել է ՀՀ կառավարության կողմից:

Կարևորելով գործարար միջավայրի բարելավմանն ուղղված քայլերն ու նախաձեռնությունները, քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել այդ ուղղությամբ աշխատանքներն ու անհրաժեշտության դեպքում ներկայացնել նոր առաջարկներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում