Sunday, 05 07 2026
17:45
Չինաստանը նոր արբանյակ է դուրս բերել ուղեծիր
Ուշադրություն. ամեն թուղթ ՀԴՄ չէ․ վարչապետ
17:15
Սլովակիայում չեն կարողացել Ֆիցոյին ցմահ թոշակից զրկելու հանրաքվե անցկացնել
Երևանում իրանցի տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատանքը․ Shamshyan
16:45
Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի բովանդակությունից
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել սուրբ և անմահ պատարագին
WhatsApp-ը կթույլատրի օգտանունով կապ հաստատել՝ առանց հեռախոսահամարի
Սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ
15:45
48 ժամ՝ Երևանում, ուր գնալ և ինչ անել․ միջազգային պարբերականի անդրադարձը
Վերին Խոտանան ավտոճանապարհին մարդատար ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատար է այրվել
NASA-ն փորձում է փրկել տիեզերք ընկնող Swift աստղադիտարանը
Ռուսաստանը «տորպեդահարում» է իրանա-ամերիկյան բանակցությունները
14:45
Խամենեիի սգո արարողությունը Թեհրանում. նոր առաջնորդ Մոջթաբան բացակայում է․ Reuters
Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
14:15
Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին
Փաշինյանը Եկատերինբուրգում կհանդիպի Միշուստինի հետ
13:45
Bloomberg. Հորմուզի նեղուցում օմանյան երթուղով նավարկությունը հասել է նվազագույնի
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ նահագահ
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է. Ալեն Սիմոնյան
12:45
Թրամփի հետ քննարկել ենք ռազմաճակատում առկա իրավիճակը․ Զելենսկի
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
12:15
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Սպասվում են տեղումներ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Սահմանադրական ոգին ՀՀ-ում ուժեղ է և հաստատուն․ Նիկոլ Փաշինյան
11:15
Ես ընտրվեցի ճիշտ ժամանակին․ Թրամփ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Լարսը բաց է
Իսրայելի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման հիմքում Գազան է, ռեգիոնալ հեգեմոնիան, բայց ոչ՝ Հայաստանը

Կառավարությունը խոստումները չկատարելու համար պետք է պատասխան տա

«Եթե նման նպատակն իրագործելու լուրջ ցանկություն ունի կառավարությունը, ապա պետք է լուրջ մարդիկ ունենա՝ հատկապես ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնում, տարբեր նախարարություններում, որոնք կհասկանան, թե այդ նպատակին հասնելու համար ինչ է պետք անել, բայց եթե նրանք չկան, ապա դրա փոխարեն կան բավականին բանիմաց փորձագետներ, կենսափորձ ունեցող մարդիկ, որոնք կարող են այդպիսի ծրագրեր ոչ միայն մշակել, այլ նաև իրագործել, ուրեմն իրենց տեղը պետք է զիջեն արժանիներին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, որ 2040թ.-ին Հայաստանի բնակչությունը պետք է հասնի 4 միլիոնի։

«Գաղտնիք չէ, որ ձեր հաջողությունները նշանակում են տնտեսական աճ, նշանակում են նոր աշխատատեղեր, նշանակում են բարեկեցություն։

Ես վստահ եմ, որ մենք 2018 թվականին ունենալու ենք շատ ավելի լավ արդյունքներ, քան 2017-ին, որովհետև 2017-ին արդեն բավականաչափ նախադրյալներ են ստեղծվել, որպեսզի տարին փակենք բավարար տնտեսական աճով: Կանխատեսումներ չանեմ, բայց կարծում եմ՝ տնտեսական աճ 6 տոկոսից ավելին ենք ունենալու», – դեկտեմբերի 21-ին հայտարարեց  Սերժ Սարգսյանը՝ ելույթ ունենալով Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչների համար Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ նախագահականում կազմակերպված ընդունելությանը:

Խոսելով նաև Սերժ Սարգսյանի այս հայտարարության մասին և պատասխանելով հարցին, թե  որքանո՞վ է սա իրատեսական, ի՞նչ նախադրյալներ կան նման ցուցանիշ ապահովելու համար, Թաթուլ Մանասերյանը, նշեց.  «Իրականում ոչ թե 6 տոկոս, այլ 16 կամ 26 տոկոս կարող ենք ապահովել, եթե ճիշտ օգտագործենք մարդկային ռեսուրսները և ընդհանրապես բոլոր այն ռեսուրսները, որն ունի ՀՀ-ն,  բայց այդ ռեսուրսները շատ վատ են օգտագործվում, և նման պայմաններում, իհարկե, պիտի շատ դժվար լինի նման ցուցանիշ ապահովել, այսինքն՝ կան բոլոր հնարավորությունները, թերօգտագործված են ռեսուրսները, և կարծում եմ, որ մեծ մասամբ ճիշտ մարդիկ չեն իրենց տեղերում:

Կարծում եմ, որ կառավարությունն այն խոստումները, որոնք տալիս է, պետք է նախ հիմնավորի, և երկրորդ՝ եթե դրանք չեն կատարվում, ապա դրանց համար պատասխան տա»։

 

Մանրամասները՝  տեսանյութում։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում