Ֆիլիպինյան Դավաո քաղաքի բնակիչը զոհվել է թայֆունի հետևանքով՝ հաղորդում է GMA News-ը:
Հորդառատ անձրևները, որոնք ուղեկցում են «Վինտա» թայֆունին, հեղեղումների պատճառ են դարձել Լուսոն կղզու մի քանի շրջաններում: Քամու արագությունը ժամում կազմում է 130-160 կմ: Տեղի իշխանությունները տարհանել են հարյուրավոր մարդկանց:
Ակնկալվում է, որ 22 կմ/ժ արագությամբ արևմուտք շարժվող «Վինտա»-ն Ֆիլիպիններից կհեռանա ուրբաթ երեկոյան: