Saturday, 20 06 2026
18:10
Լեհաստանը Զելենսկուն զրկեց բարձրագույն պարգևից․ դիվանագիտական սկանդալ
ՀՀ բանակում վարժանքներ են անցկացվել հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ
Մաչետեով հարձակում՝ Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ կան զոհ և վիրավորներ
Երևան-Մեղրի ավտոճանապարհի դեպի Ջերմուկ տանող հատվածում քարաթափում է տեղի ունեցել
17:30
Իրանը փակում է Հորմուզի նեղուցը
ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ անհիմն շահարկումներից
17:10
Զոհվել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիյեմոն
Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ
16:50
Հունգարիայում Սահմանադրության փոփոխությամբ՝ սահմանափակվել է վարչապետի պաշտոնավարման ժամկետը
Բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ ՀՀ վարչապետ
16:30
Մեծ Բրիտանիան նավերի անձնակազմերին խորհուրդ է տվել Հորմուզի նեղուցով անցնելիս օգտագործել հարավային երթուղին
Վարչապետը ծանոթացել է Երևանի բուսաբանական այգում «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան է ուղարկվել ևս 490 տոննա ցորեն
Պուտինի իրական հակառակորդը Փաշինյանը չէ, այլ հայ ժողովուրդը՝ իր «վատ օրինակով»
15:50
Պակիստանում յոթ մարդ է զոհվել պայթյունների հետևանքով
ՌԴ-ն երաշխավորել է ՀՀ անվտանգությունը իր հարձակումից, ոչ թե՝ այլ թշնամիների
15:30
Վառելիքի գնաճը մեծացրել է էլեկտրամոբիլների պահանջարկը Եվրոպայում
Երկիրը «մխտռողներին» մի՛ քննարկեք՝ ձերբակալե՛ք և վերջ. չարվեն ռադիկալ քայլեր՝ հետո ավելի վատ կլինի
15:10
Արքայազն Հարրին և Մեգանը երեխաների հետ կժամանեն ՄԹ. BBC
Ռուսաստանը «մերժում» է Ուկրաինայում հրադադարը, համաեվրոպական պատերա՞զմ է սպասվում
14:50
Եվրոպայում սպասվում է ուժեղ շոգի ալիք
ՀՀ ֆինանսների նախարարն ու ԿԲ նախագահը մասնակցել են Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
14:30
ԱՄՆ-ն ու Կատարը քննարկում են Իրանի ակտիվների ապասառեցումը
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը. դատախազություն
14:10
Գիտնականները տիեզերքում տարօրինակ երևույթ են հայտնաբերել
Որոնվում է 1938թ. ծնված Նադյա Ղալաչյանը
13:50
«Աուրուսի» արտադրությունը Թաթարստանում փակվում է. նախագիծը անշահավետ է
Շիրակի մարզպետի հանձնարարությամբ սկսվել են Գյումրիում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով գույքային վնասների գնահատման աշխատանքները
13:30
«Եմենի Սարդ-մարդը» մահացել է հրաբխային խառնարանում
Վիենի քաղաքապետի գլխավորությամբ Հայաստան ժամանած պատվիրակության անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր

88-ի շարժում-30. Համազգային շարժման էկոլոգիական սկիզբը

Մինչև Ղարաբաղյան շարժման ծավալվելը Երևանում տեղի են ունեցել մի քանի բնապահպանական ցույցեր ու հանրահավաքներ: Ըստ էության, մարդիկ առաջին անգամ համակարգի դեմ դուրս են եկել հենց էկոլոգիական պահանջներով ու կարգախոսներով: Ու չնայած այդ հավաքներում չէին հնչում քաղաքական ելույթներ` ԽՍՀՄ-ում այդ ակցիաները նույնպես համարվում էին այլախոհության դրսևորում: Բարձրաձայնվող խնդիրները հիմնականում կապված էին «Նաիրիտ» գործարանի, Մեծամորի ատոմակայանի, Արարատյան դաշտավայրում կառուցվելիք ռադիոակտիվ թափոնների գերեզմանոց հետ:

Դեռ 1985թ. վերջում ստեղծվել էր «Գոյապահպանություն» կազմակերպությունը, հետագայում դրա հիմքի վրա ձևսվորվեց «Կանաչների միությունը»:

«Չորս հոգով էինք՝ Կարինե Դանիելյանը, Խաչիկ Ստամբոլցյանը, Կարեն Սիմոնյանը և ես»,-իր հիշողություններով կիսվել է Հակոբ Սանասարյանը: Շարժման ակտիվիստները նամակներ էին ուղարկում ոչ միայն ՀԽՍՀ ղեկավարությանը, այլ նաև Մոսկվա՝ պահանջելով պահպանել օրենքները, նորմատիվները, բարելավել էկոլոգիական վիճակը:

«Մեր կազմակերպած առաջին ցույցը տեղի ունեցավ 1987թ. սեպտեմբերի 1-ին: Մոտ 300 հոգով հավաքվել էինք «Նաիրիտի» առջև: 10 հոգու ներս հրավիրեցին, զրուցեցինք գործարանի տնօրենի հետ: Կարծես թե ընդհանուր հայտարարի եկանք, հաջորդ օրը քննարկումները պետք է շարունակվեին, սակայն հանդիպումը տեղի չունեցավ, մեզ խաբեցին: Հետագայում ստորագրահավաք կազմակերպեցինք՝ պահանջելով «Նաիրիտի» փակումը: Շուրջ 3 հազար ստորագրություն էինք հավաքել, սակայն որոշ մարդիկ միտումնավոր «կորցրեցին» այդ թղթերը»,- իր հարցազրույցներում պատմել է Հակոբ Սանասարյանը:

1987 թվականին «Երևանին` մաքուր օդ» կարգախոսով քայլերթ է կազմակերպվել, որը մեկնարկել է Մանկավարժական ինստիտուտի մոտից և ավարտվել է Ազատության հրապարակի հանրահավաքում, որտեղ ելույթներ են ունեցել նաև բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանը, ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանը, սակայն քաղաքական ելույթներ չեն հնչել:

Կարինե Դանիելյանը հարցազրույցներից մեկում պատմել է, որ 1988թ. փետրվարին աբովյանցիները ոտքով եկել են Երևան: Ցուցարարները բողոքել են Աբովյանում ամինաթթուների արտադրության գործարանի կառուցման դեմ: Սա, ըստ էության, բնապահպանական վերջին ցույցն էր, որովհետ 88-ի փետրվարին մեկնարկեց ղարաբաղյան շարժումը` իր մեջ ներառելով նաև էկոլոգիական պահանջները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում