Wednesday, 15 05 2024
ՌԴ մարզերը ենթարկվել են հերթական գնդակոծության, ուկրաինական ուժերը հեռացել են Վոլչանսկից
Փրկարարները Հրազդանում ավտոկայանատեղիից և գործող սննդի կետից հեռացրել են մոտ 350 տոննա ջուր
11:15
Նավթի գները նվազել են- 14-05-24
Երևանի կենտրոնում խուլիգանություն կատարելու կասկածանքով բողոքի ակցիայի մասնակից է ձերբակալվել
Ռուսաստանը ոչ թե կոնկրետ երթուղու, այլ Հարավային Կովկասի ամբողջական ապաշրջափակման կողմնակից է. Գալուզին
Փակ փողոցներ չկան
«ԵՄ առաքելությունը Հայաստանում հիբրիդային պատերազմի գործիք է». Գալուզին
ԵՄ առաքելությունը Հայաստանի հարևանների՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի դեմ է. Գալուզին
Ալմաթիի հանդիպումը մի քայլ առաջ է խաղաղության ճանապարհին. Գալուզին
Հարցազրույց Գուրգեն Սիմոնյանի հետ
Կամրջի՝ հետիոտնի համար նախատեսված հատվածի փլուզման հետևանքով երթևեկությունը դադարեցվել է
Լուրերի առավոտյան թողարկում
Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Փարիզ
Բագրատ հոգևորականը օր օրի կորցնում է ադեկվատությունը. նա նսեմացրել է սրբազանի կարգավիճակը
Լիտվայի պատվիրակության հետ քննարկվել է հարաբերությունների զարգացումը
Ռուսաստանը ճնշման լծակ ստանալով Վրաստանի վրա հույս ունի՝ Հայաստանը կդառնա ավելի «խոսկան»
Սպասվում են տեղումներ
Սրբազանը թող իր տուրը սկսի Կանադայից, որտեղ ֆինանսական սկանդալների մասնակից է եղել
Այսօր վերջին օրն է. «Հրապարակ»
Բագրատ Սրբազանը սեփական խաղն է առաջ տանում. «Հրապարակ»
Քյոխի հարցաքննությունը շարունակվում է. նա երրորդ անգամ դատարան կներկայանա. «Ժողովուրդ»
Խորհրդարանի պաշարում կլինի՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԲԴԽ-ն 10-ից ավելի կին դատավորների ծանուցում է ուղարկել. հրաժարականի հետքերով. «Ժողովուրդ»
Վահագն Խաչատուրյանին ԱՄՆ-ում տոտալ բոյկոտել են. «Հրապարակ»
Բագրատ սրբազանը ՀՀ-ում սեփական ոչինչ չունի, անգամ՝ տուն. «Ժողովուրդ»
Ալիեւը դնում է հանցագործության հետքը վերացնելու հարց. Երեւանի խնդիրը
Ավտովթար՝ Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհին․ կա 5 վիրավոր
00:45
«Այն, ինչ քանդեց Պուտինը, Ռուսաստանը պետք է վերականգնի»․ Բլինքեն
Նախկին փոխքաղաքապետից պահանջվում է Երևանում 3 տուն, ավելի քան 330 մլն. դրամ գումար

Բանակին կարագի փոխարեն մարգարին վաճառելու փաստով գործի նախաքննությունն ավարտվել է. Գործը կգնա դատարան

Մեր տեղեկություններով՝ ՊՆ-ին կարագի փոխարեն մարգարին վաճառելու փաստով Ազգային անվտանգության ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, և գործը շուտով կգնա դատարան։

ԱԱԾ-ից և Սննդամթերքի անվտանգության ծառայությունից այս գործի հետ կապված որևէ տեղեկություն ճշտել չհաջողվեց։ Երկու կառույցում էլ լռություն է։ ՍԱՊԾ-ից հրաժարվեցին պատասխանել նաև մեր այն հարցերին, թե ովքեր են քրեական գործով անցնող ՍԱՊԾ աշխատակիցները, ինչ պաշտոն են նրանք զբաղեցնում, և արդյոք ՍԱՊԾ պետը տեղյա՞կ է եղել, որ իր աշխատողները պաշտոնական կեղծիք են կատարել՝ փորձաքննության ենթարկված ապրանքի վերաբերյալ կեղծ տեղեկանք տրամադրելով։ «Բոլոր հարցերն ուղղեք իրավապահներին»,- մեզ հետ զրույցում ասաց ՍԱՊԾ մամուլի խոսնակ Նվարդ Առաքելյանը։

Հիշեցնենք, որ այս տարվա սկզբին հայաստանյան երկու կազմակերպություն արտերկրից մարգարին է ներկրել ու կարագի անվան տակ 14 տոննա վաճառել պաշտպանության նախարարությանը: Ազգային անվտանգության ծառայությունը, սակայն, դուրս է եկել հետքի վրա։ ԱԱԾ-ն ուսումնասիրություններ է անցկացրել և պարզել, որ այդ կազմակերպությունը ՊՆ-ին խաբելու միջոցով միլիոնավոր դոլարներ է գրպանել: Գործը սկսել է քննվել դեռևս ամռանը։ Գործով անցնում են ՍԱՊԾ մի շարք աշխատակիցներ՝ ՀԱԲԼԾԿ ՊՈԱԿ Սննդամթերքի անվտանգության լաբորատորիայի ղեկավար Ցողիկ Գզիրյանը, նույն լաբորատորիայի Սննդամթերքում մնացորդային նյութերի հայտնաբերման բաժնի պետ Հեղինե Ղարիբյանը, նույն լաբորատորիայի ֆիզիկաքիմիական հետազոտությունների բաժնի աշխատակից Գառնիկ Մարգարյանը և ես մեկ աշխատակցուհի նույն բաժնից։

Լուսանկարում՝ Սննդամթերքում մնացորդային նյութերի հայտնաբերման բաժնի պետ Հեղինե Ղարիբյանը

Ցողիկ Գզիրյանի լիազորությունները կասեցված են։ Գործով ձերբակալվածներ, կալանավորվածներ չկան։ ԱԱԾ լրատվականից, սակայն, առհասարակ մեր հեռախոսազանգերին չպատասխանեցին։ Պաշտոնապես հայտնի չէ նաև, թե ինչ հոդվածով է քրեական գործը հարուցված։ Մեզ, սակայն, հաջողվեց պարզել, որ գործը հարուցված է հանցավոր անփութություն հոդվածով, որը, սակայն, զավեշտալի է, քանի որ մենք արդեն գրել էինք, որ այս կեղծիքում մեծ դերակատարություն է ունեցել ՍԱՊԾ պետի տեղակալ Եղիշե Մարգարյանը, ում մերձավոր շրջապատին էլ հենց պատկանում են ՊՆ-ի տենդերը շահած ընկերությունները՝ ՍՊ ՍՊԸ-ն և «Էլայզեռ» ՍՊԸ-ն։ Թեև ՍԱՊԾ-ն պաշտոնապես հերքել է Եղիշե Մարգարյանի մասնակցությունը այս գործին։

Լուսանկարում ձախից առաջինը՝ ՀԱԲԼԾԿ ՊՈԱԿ Սննդամթերքի անվտանգության լաբորատորիայի ղեկավար Ցողիկ Գզիրյանը

Ուշագրավ է, սակայն, որ, ասենք, ՀԱԲԼԾԿ ՊՈԱԿ-ի տնօրեն Կարեն Միրզոյանը նույնպես որևէ կերպ չի անցնում գործով, մինչդեռ աշխատակիցների իրականացրած փորձաքննության եզրակացությունը կնքում և ստորագրում է հենց տնօրենը, որը տվյալ դեպքում ստացվում է, որ հաստատել է իրականացված կեղծիքը, սակայն որևէ կերպ պատասխանատվության չի ենթարկվելու։

Լուսանկարում՝ ՍԱՊԾ պետի տեղակալ Եղիշե Մարգարյանը

Նշենք, սակայն, որ եթե հարուցված քրեական գործով արդարացի քննություն իրականացվի, ապա 4-8 տարի ազատազրկում է սպառնում ՍԱՊԾ աշխատակիցներին, ովքեր, մեր տեղեկություններով, մեղքը իրենց վրա են վերցրել, ասել են, որ իրենք են սխալ փորձաքննություն արել և մարգարինը կարագի տեղ ներկայացրել, և որ որևէ մեկի կողմից նման հանձնարարություն չեն ստացել։

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում