Գործարար Սամվել Կարապետյանի «Տաշիր» ընկերությունների խումբը ծրագրում է բժշկական ծառայությունների ոլորտում զարկ տալ նոր բիզնես-ճյուղի։
«Այս տարի սկսել ենք մասշտաբային ինովացիոն նախագծի իրագործում: Կորեացի գործընկերների՝ Սեուլի ազգային համալսարանի «Բունդան» հոսպիտալի հետ անցել ենք գերժամանակակից, բազմաֆունկցիոնալ հոսպիտալի նախագծման: Այն կհայտնվի Սկոլկովոյում՝ Միջազգային բժշկական կլաստերի տարածքում»,- RBC-ին տված հարցազրույցում ասել է Սամվել Կարապետյանի ավագ որդի Սարգիսը, ով հանդիսանում է ընկերության առաջին փոխնախագահը։
«Մենք կենտրոնանում ենք հեռանկարի, այլ ոչ թե շուկայի այսրոպեական կոնյուկտուրայի վրա»,-ասել է Սարգիս Կարապետյանը։
Նախագիծը կարժենա 15 մլրդ ռուբլի: Բուժհաստատության շահագործումը ծրագրվում է 2021 թվականին։ Այն կդառնա համաշխարհային մակարդակի առաջին թվային հիվանդանոցը ՌԴ տարածքում:









































