Մահից առաջ Playboy-ի հիմնադիր Հյու Հեֆները յուրահատուկ կտակ է կազմել, գրում է Life-ը: Նա պարտավորեցրել է 43 մլն դոլարը փոխանցել այն ժառանգներին, ովքեր թմրանյութերի շուրջ սկանալի հետ կապ չեն ունեցել և դրանք չեն գործածում:
Հեֆները կյանքի օրոք հայտարարել է, որ մարդու ամենամեծ հանցանքը համարում է թմրանյութեր և այլ արգելված նյութեր գործածելը, որոնք ազդում են մտքի վրա: Ըստ նրա՝ այդպիսի մարդիկ ի վիճակի չեն վերահսկել իրենց կյանքը և օգուտ բերել հանրությանը:
Ուստի կտակի համաձայն՝ իրավասու անձինք կկարողանան առանց նախազգուշացման մի քանի անգամ նրա ժառանգների օրգանիզմում թմրանյութերի առկայությունը ստուգել: Եթե պարզվի, որ նրանցից մեկը որևէ արգելված բան է գործածել, նրա իրավունքները կտակի նկատմամբ կդադարեցվեն:

Հեֆների կարողությունը կկիսվի 3 որդիների՝ Կուպերի, Դևիդի և Մարսթոնի, նաև դստեր՝ Քրիստիի միջև: Playboy-ի հիմնադիրն իր ունեցվածքի մի մասը կտակել է Հարավային Կալիֆոռնիայի համալսարանին և մի քանի բարեգործական կազմակերպությունների:
Playboy-ի հիմնադիրը մահացել է սեպտեմբերի 28-ին իր լոսանջելեսյան տանը կյանքի 92-րդ տարում:









































