Բջջային հավելվածների ամերիկյան մշակողը ստեղծել է անվճար խաղ iPhone X-ի համար: Այդ խաղը պետք է հոնքերով խաղալ, հայտնում է VladTime-ը:
Rainbow խաղի յուրահատկությունն այն է, որ գլավոր հերոսը iPhone-ի էմոձիների հավաքածուից մեկն է, որը կշարժվի էկրանին և խոչընդոտներ կհաղթահարի գաջետի տիրոջ դեմքի միմիկայի միջոցով: Այսինքն՝ որպեսզի էմոձին առաջ շարժվի, հոնքերը պետք է զարմացած-բարձր պահել, իսկ որպեսզի էմոձին խոնրահվի խոչընդոտներից խուսափելու համար, հոնքերը պետք է խոժոռել:
Խաղը հասանելի է միայն iPhone X հարթակի համար:








































